ԱՄՆ Պետդեպը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայտնի իրավապաշտպանի ձերբակալության կապակցությամբ և ճնշումները դադարեցնելու կոչ արել

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում հայտնի իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովի ձերբակալությանը՝ հայտնելով Վաշինգտոնի մտահոգությունը Բաքվի իշխանությունների կողմից շարունակական ճնշումների կապակցությամբ։

«Մենք խորապես մտահոգված  ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպան Ռուֆաթ Սաֆարովին ձերբակալելու մասին տեղեկություններով, ուշադիր հետևում ենք այս գործին։ Կարևոր է, որ ամենուր իրավապաշտպանները կարողանան իրենց աշխատանքը կատարել անարգել և ազատ: Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին և դադարեցնել քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ իրավապաշտպանների և լրագրողների դեմ ճնշումները»,- ասել է Պատելը։

Հարցին՝ արդյո՞ք քաղբանտարկյալների ազատ արձակումը չապահովելը մինչև COP29-ը, այդ ընթացքում և հետո, համարձակություն է տվել Բաքվի ռեժիմին, Պատելը նշել է, որ չի պատրաստվում շահարկումներ անել։

«Այն, ինչ ես պարզապես կրկնելու եմ, այն է, որ մենք կոչ ենք անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին և դադարեցնել քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ բռնությունները»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։

Նշենք, որ երեկ երեկոյան Բաքվում քաղաքացիական հագուստով անձանց կողմից ձերբակալվել է հայտնի իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը։ Նա Defense Line իրավապաշտպան խմբի ղեկավարն է, որը փաստագրում և հաղորդում է Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների, խոշտանգումների և կառավարության կոռուպցիայի մասին։ Սաֆարովն իր իրավապաշտպան գործունեության համար արժանացել է միջազգային մրցանակի, իսկ դեկտեմբերի 6-ին պետք է մեկներ ԱՄՆ՝ մրցանակը ստանալու համար։

Սաֆարովը ձերբակալվել է որպես կասկածյալ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.3.2 (խարդախություն՝ խոշոր վնաս պատճառելով) և 221.1 (խուլիգանություն) հոդվածներով, լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Բահրուզ Բայրամովը։ Նա նշել է, որ Սաֆարովն իրեն մեղավոր չի ճանաչում և կարծում է, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել իրավապաշտպան գործունեության և ԱՄՆ Պետքարտուղարության կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ջանքերի համար ստացած մրցանակի համար։

Այս հոդվածներով Սաֆարովին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Էմմա Չոբանյան