Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին․ առանցքում՝ ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության ընդլայնումն է

Լուրեր

16.02.2026 | 15:46
ԱՄՆ Գլխավոր դատախազությունն Էփշտեյնի ֆայլերում առկա ավելի քան 300 քաղաքական գործիչների և հայտնիների անուններ է հրապարակել
16.02.2026 | 15:36
Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար 600.000 դրամ կաշառք է վերցրել, սակայն որևէ պաշտոնյայի չի փոխանցել՝ խոստումը կատարելու համար․ ՀԿԿ
16.02.2026 | 15:27
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.02.2026 | 15:27
Վանաձորում սպանդանոցի գործունեություն է կասեցվել
16.02.2026 | 15:24
Մագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին չեմպիոն
16.02.2026 | 15:18
Կրեմլը կտրականապես հերքում է Նավալնիի թունավորման մեղադրանքները
16.02.2026 | 15:09
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում․ Գագիկ Սուրենյան
16.02.2026 | 15:00
ՀԷՑ-ը՝ հավելագրումների ահազանգերի մասին // Դավիթ Տոնոյանի պաշտպանները ՄԻԵԴ են դիմել․ ԼՈՒՐԵՐ
16.02.2026 | 14:54
Մխիթար Հայրապետյանը մանրամասնեց՝ երբ ԱԲ գործարանը կսկսի աշխատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:51
ՀԷՑ-ը 145 հազար բաժանորդի 285 միլիոն դրամ տույժ է վճարել․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:48
Առաջարկներ կան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային կապ ունենալու. Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:41
WTA․ Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան
16.02.2026 | 14:35
Եթե լրագրողը գնահատական չի հայտնում, կարծում եմ, ներքաղաքական կյանքին միջամտություն չի կարող համարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:32
Պեսկովը հայտնել է, որ տարածքների հարցը կքննարկվի Ժնևում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում
16.02.2026 | 14:23
«Զանգեզուրի միջանցքի/TRIPP նախաձեռնությունը հնարավորություններ է ստեղծում Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի և Բալկանների միջև կապերի համար». Հաջիև
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

«Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ տարբեր ուղղություններով առկա են արդյունավետ համագործակցություն և նոր ծրագրեր, որոնք ցույց են տալիս գործընկերության որակն ու իրացվելիք ներուժը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին և ներկայացված դիտարկումներին, ինչպես նաև  կարևորվել է բուհերի միջազգայնացումը: Նախարարը նշել է, որ  օրենքի նախագծում առկա են մի շարք դրույթներ՝ կապված բուհերի կառավարման և ռեկտորի ընտրության որոշ պահանջների հետ: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքային քննարկումներն ու համատեղ ջանքերը ինչպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, այնպես էլ Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ»,- ասված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Կարևորելով գիտության ոլորտում կապերի խորացումը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել գործուն և հստակ քայլեր իրականացնել ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի հետ համագործակցության ուղղությամբ:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ սերտ հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը: Կարևորելով տարբեր ուղղություններով ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությունը՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև մշակութային ժառանգության ուղղությամբ ցուցաբերած շարունակական աջակցության համար: Դրանցից մեկը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին տրված դրամաշնորհն է՝ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագրի շրջանակում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում համագործակցության այլ հնարավորություններին, այդ թվում՝ 20-րդ դարի նշանավոր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գործող տուն-թանգարանի և Հայաստանի թանգարաններից մեկի հետ համատեղ ցուցադրության կազմակերպմանը:

Նշվում է նաև, որ քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: