Արամ Արամյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը:

«Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում)՝ Աննա Վարդապետյանը, «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը:

Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Արամ Արամյանի մասնագիտական և մարդկային հատկանիշներն ու ընդգծել իր ընտրության տրամաբանությունը՝ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությանը ծառայած, Դատախազության համակարգում հարգանք վայելող և բարեվարք դատախազը ստանում է առաջխաղացման հնարավորություն: «Պարոն Արամյան, լիահույս եմ, որ կպահպանեք պարոն Պողոսյանի սահմանած նշաձողն ու 2025 թվականը կհայտարարենք հանրային շահի պաշտպանության տարի»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Կոլեգիայի անդամները դրական կարծիք են հայտնել Արամ Արամյանի թեկնածության վերաբերյալ, կարևորել են թեկնածուի մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվությունը»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արամ Արամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին վստահության համար և ընդգծել. «Պատասխանատվությունը մեծ է, կանեմ առավելագույնը՝ Դատախազության առջև դրված խնդիրները պատշաճ լուծելու համար»:

Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արամ Արամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալի կենսագրությունը

Ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 3-ին, Երևանում

Աշխատանքային գործունեություն

2024 թվականի դեկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,

2022 թվականի նոյեմբերի 23 – 2024 թվականի դեկտեմբերի 3 – Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ,

2019-2022 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ,

2016-2019 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,

2014-2016 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազ,

2013-2014 թթ. – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ,

2012-2013 թթ. – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ,

2010-2012 թթ. – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ,

2007-2010 թթ. – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ:

Կրթություն

2001-2005 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ:

 

Այլ տեղեկություններ

2005-2007 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, ինչպես նաև գերատեսչական այլ պարգևներով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: