Ովքեր են միլիոններ ստացել տոնին երգելու համար․ Էրեբունի-Երևանի ծախսերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.07.2026 | 14:42
Ռումինիա․ Էլինա Ավանեսյանը հաղթեց առաջին շրջանում
14.07.2026 | 14:37
Իրանի հետ լարվածության ֆոնին՝ Թրամփի վարչակազմն առանցքային հանդիպումներ կանցկացնի Իրաքի, Հորդանանի, Լիբանանի և Իսրայելի հետ
14.07.2026 | 14:16
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
14.07.2026 | 14:05
«Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար». փաստաբանն ահազանգում է, ԿԽՄԿ-ն տեսակցելու հնարավորություն չունի
14.07.2026 | 13:56
Հորմուզի նեղուցով անցնելիս նավը հրթիռային հարձակման է ենթարկվել
14.07.2026 | 13:47
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
14.07.2026 | 13:36
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
14.07.2026 | 13:28
Բրազիլիայի նախագահը հավաքականի ֆուտբոլիստներին քննադատել է հայրենիք չվերադառնալու համար
14.07.2026 | 13:20
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
14.07.2026 | 13:11
Էնդի Բերնեմը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդ
14.07.2026 | 13:03
Սևանում կմեկնարկի Seaside Startup Summit Armenia 2026-ը՝ ավելի քան 2000 մասնակցի ներգրավմամբ
14.07.2026 | 12:54
ՌԴ-ն հայտնել է Մոսկվայի մարզում ԱԹՍ-ներով խոշոր հարձակում կանխելու մասին
14.07.2026 | 12:47
Լրագրողի սկանդալային բացահայտումը․ UFC-ն ու Դանա Ուայթն իմացել են Քոնոր Մաքգրեգորի վնասվածքի մասին
14.07.2026 | 12:39
Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի
14.07.2026 | 12:30
Իրանը փրկել է օտարերկրյա բեռնանավի անձնակազմին Հորմուզի նեղուցում բախումից հետո
Բոլորը

«Էրեբունի-Երևան 2806»-ամյակի տոնակատարության ժամանակ 602 մլն 277 հազար դրամ կամ 1,5 մլն դոլար է ծախսվել։ Factor TV-ն ուսումնասիրել է միջոցառման շրջանակում կնքված 49 պայմանագրերն ու պարզել, թե որ ընկերությանը կամ անհատին որքան գումար է հասել մատուցված ծառայության դիմաց։

602 մլն դրամի կեսից ավելին՝ 304 մլն դրամը, մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով փոխանցվել է պետական և համայնքային միջոցառումներին մշտապես ծառայություններ մատուցող «Ֆակտորի փրոդաքշընին»։ Այս ընկերությունն է կազմակերպել համերգները և մյուս միջոցառումները՝ թե՛ տեխնիկական, թե՛ գեղարվեստական առումներով։ Կազմակերպչական աշխատանքներին ներգրավված են եղել նաև այլ ընկերություններ․ «Բրիդջ» ՍՊԸ-ն 120 մլն դրամի ծառայություն է մատուցել, «Սթեյջ Դիզայն» ՍՊԸ-ն՝ 86 մլն, «Իվենթ Պլատֆորմ»-ն ՍՊԸ-ն՝ 20 մլն դրամի։

Factor TV-ն պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզել է, որ ամենաբարձր վարձատրված արտիստներից մեկն Իվետա Մուկուչյանն է․ նա երգելու համար ստացել է 3,3 մլն դրամ։ Երգչուհին այս գումարի դիմաց երկու միջոցառման  է մասնակցել՝ Շառլ Ազնավուրի և Հանրապետության հրապարակներում։ Factor TV-ի հետ զրույցում երգչուհու ներկայացուցիչ Սաշա Մհերյանը նշեց՝ Իվետա Մուկուչյանի մասնակցությունը երկու միջոցառումներին միասին շուրջ 40 րոպե է եղել։

Համերգին մասնակցած երգիչների կամ նրանց ներկայացուցիչների հետ զրույցներից պարզ դարձավ, որ մասնակցության արժեքները որոշել են շոու բիզնես ներկայացուցիչները։ «Կրեատիվ դեկոր» ՍՊԸ-ին 3 մլն 300 հազար դրամ է փոխանցվել Արամ MP3-ի ներկայությունը համերգին ապահովելու համար։

Երգիչ Վարդան Սարգսյանն էլ մեկ կատարման համար 1 մլն 378 հազար դրամ է ստացել։ Factor TV-ն ուսումնասիրեց Վարդան Սարգսյանի ելույթի տևողությունը և պարզեց, որ այն տևել է 1 րոպե 48 վայրկյան, այնինչ երգչի և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրում հատուկ շեշտված է առնվազն երկու րոպե տևողությամբ պարտադիր պայմանը։

Փորձեցինք կապ հաստատել երգչի հետ։ Նրա ներկայացուցիչը փոխանցեց, որ հարցադրումը կփոխանցեն Վարդան Սարգսյանին, սակայն աշխատանքային օրվա ընթացքում նրանից պատասխան չստացանք։

Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբինյանի ելույթն արժեցել է 4 մլն 415 հազար դրամ, Նունե Եսայանինը՝ 1 մլն 268 հազար, Տիգրան Ժամկոչյանինը՝ 1 մլն 305 հազար, Էրիկ Կարապետյանինը՝ 1 մլն 579 հազար դրամ։ Գրիշա Աղախանյանը 888 հազար դրամով է երգել, Արսեն Սաֆարյանը՝ 526 հազար դրամով, նույնքան գումար է վճարվել նաև Անդրանիկ Մանուկյանին։  «Թիվ 5» խմբի յուրաքանչյուր ներկայացուցիչ ստացել է 137 հազար դրամ։

Խմբերից «Ռեինկարնացիա»-ի ներկայությունն արժեցել է 2,4 մլն դրամ, «Լավ էլի»-ինը՝ 1,6 մլն դրամ, «Նեմրա Բենդ»-ինը՝ 2,1 մլն դրամ։ Վահագն Հայրապետյանի «Կատուներ» ջազային խմբին վճարվել է 1,6 մլն դրամ։

Իսկ ինչպես են ընտրվել մի քանի միլիոն ստացած արտիստները․ Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին հայտնեցին, որ ընտրությունը կատարել է «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն՝ ցանկը ներկայացնելով քաղաքապետարանին, ինչն ընդունվել է ի գիտություն։

Factor TV-ն դեռ մի քանի տարի առաջ էր բացահայտել, որ «Ֆակտորի փրոդաքշըն» ՍՊԸ-ի սեփականատերը Ռուդիկ Տեր-Գալստյանն է՝ «Շարմ Հոլդինգի» և Հանրային ՀԸ-ի նախկին աշխատակից, որը զբաղեցրել է նաև Հանրայինի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։ «Շարմ Հոլդինգի»-ի 50 տոկոսը պատկանում է Ռուբեն Ջաղինյանին, նա նաև եղել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը։ Ջաղինյանն ու Տեր-Գալստյանը գործնկերներ են եղել մասնավոր և պետական ընկերություններում։

Factor TV-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետական գնումներին ներգրավվել է Ջաղինյանի մեկ այլ գործընկեր ևս։ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում քաղաքապետարանը շուրջ 70 մլն դրամի պայմանագիր է կնքել «Կոմբինատ Փրոդաքշընի» հետ, որը պետք է ապահովեր 15 հայտնի երգերի նորացված կատարումների ձայնագրությունը։ 2013 թվականին հիմնադրված «Կոմբինատ Փրոդաքշընի» սեփականատերը, ըստ ռեգիստրի, Լիլիթ Մարտիրոսյանն է։ Նա 2019 թվականից «Շարմ Հոլդինգի»-ի տնօրենն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նարեկ Կիրակոսյան