Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Լուրեր

09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Մինչ օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ նիստն անցնում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա նախօրեին: Վարչապետի խոսքով, դա կարևոր առիթ է՝ վերադառնալու հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի օրակարգին, չնայած՝ Կառավարության համար այն կարևոր առաջնահերթություն է: Երկրի ղեկավարը նշել է, որ կան բազմաթիվ պատճառներ, որոնք թույլ չեն տալիս ցանկալի առաջընթաց արձանագրել: «Պատճառներից մեկն այն է, որ ենթակառուցվածքները, որոնք ձևավորված են Հայաստանում տասնյակ տարիներ, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարման տրամաբանությամբ չեն նախագծվել: Եվ եթե ուղիղ ասենք, որևէ բան անելու համար անխուսափելիորեն ժամանակ է պետք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը խոսել է երկրի տնտեսական զարգացման գործում հաշմանդամություն ունեցող մարդկանց ներուժի լիարժեք ներգրավման կարևորության մասին, որը նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների բարեկեցության ապահովման հարցում հենց իրենց ներգրավվածության խնդիրն է լուծում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս հարցը պետք է հասցեագրել կրթության ոլորտից, քանի որ ներառական կրթության խորքային և ռազմավարական նպատակներից մեկը նաև սա է:

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ազգային հանձնաժողովն այն հարթակն է, որը պետք է ապահովի հարցերի ձևակերպումների ամբողջականությունը, ինչպես նաև ընդգծել, որ հետևողականությունն ու շարունակականությունն են ամենահուսալի ու արդյունավետ գործիքները խնդիրների լուծման համար:

«Օրակարգի շրջանակում ներկայացվել են 2023-2024 թվականների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ձեռքբերումները, մարտահրավերները և ոլորտային նախաձեռնությունները սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ֆինանսական և բանկային ծառայությունների ոլորտներում:

Վերոնշյալ ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

Ծավալվել է քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների ապահովման, ինչպես նաև հավասար հնարավորությունների ստեղծման հետ կապված հարցերի շուրջ: Նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները վերոնշյալ թեմաների շուրջ:

Կարևորելով փոքր խնդիրներ լուծելով առաջ շարժվելու, ինչպես նաև իրագործելի պլան ունենալու անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն իրականացնել ոլորտում առկա խնդիրների գույքագրմամբ և առաջնահերթություն տալ կարճաժամկետում իրատեսական լուծման ենթակա խնդիրներին»,- ասված է հաղորդագրության մեջ: