Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի նկատմամբ հեռակա դատաքննություն կիրականացվի

Լուրեր

09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 4-ին հաստատել էր ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան՝ հեռակա դատաքննության: Միաժամանակ, դատախազի կողմից դատարան էր ներկայացվել մեղադրյալ Ա.Գ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:

2024 թվականի դեկտեմբերի 2-ին Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, ինչը նշանակում է, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն:

Հիշեցնենք, որ դատախազի՝ 2023 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ՝ նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) (երեք դրվագ), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Ա.Գ.-ն, ի թիվս այլնի, ապօրինի հարստացման արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և գույքի հանցավոր ծագումը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակն ու տեղաշարժը թաքցնելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով, դրանք մտցրել է օրինական շրջանառության մեջ և 2012-2018 թվականներին ձեռք է բերել մի շարք տրանսպորտային միջոցներ ու անշարժ գույք:

 

Մասնավորապես՝

 

  • 2015 թվականին 28 միլիոն դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Աղաբաբյան փողոցում գտնվող հողատարածքը.
  • 2011 թվականի ապրիլի 6-ին 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսում գտնվող բնակարանը.
  • 2015 թվականի օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանը.
  • 2016 թվականի հունիսի 2-ին 475 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի բնակարանը.
  • 2019 թվականի մարտի 6-ին 1 միլիոն 525 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Լոս Անջելես վարչաշրջանի Մերրիմանում գտնվող առանձնատունը:

Հիշեցնենք, որ Արթուր Գևորգյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր ամուսինն է։