Երբ Սերժ Սարգսյանն եկել էր ԱԺ ընտրվելու, Արտակ Զեյնալյանն իր հարցերով նրան տարբերակ չէր թողել. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
Բոլորը

Արտակ Զեյնալյանը փորձված մարդ է. նա այն պատգամավորն էր, որն իր հարցերով նեղն էր գցում նախարարներին, նա այն քիչ թվով պատգամավորներից էր, որ երբ Սերժ Սարգսյանը եկել էր խորհրդարան՝ ընտրվելու, Արտակ Զեյնալյանն իր հարցերով ու ելույթներով ուղղակի տարբերակ չթողեց Սերժ Սարգսյանին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում Մալաթիա-Սեբաստիա համայնքում հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա քաղաքացիներին կոչ արեց սեպտեմբերի 23-ին մի կողմ թողնել բոլոր կարևոր գործերը, գնալ ընտրատեղամաս և ընտրել «Լույս» դաշինքին, որի քաղաքապետի թեկնածուն է Արտակ Զեյնալյանը: Ասաց՝ իրենց առջև կանգնած են մարդիկ, որոնք փորձ ունեն, որոնք նվիրված են իրենց գործին:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Հայաստանում հիմա իրապես հետաքրքիր ժամանակաշրջան է, երբ յուրաքանչյուրը, որպես ՀՀ քաղաքացի, հնարավորություն ունի միանալ փոփոխություններին, ներդրում ունենալ այդ փոփոխություններում: «Մի կարևոր հանգամանք կա. այս օրերին բազմաթիվ տեղեկատվական աղբ է լցվել սոցցանցեր, մամուլ, տեղեկատվական դաշտը ողողված է տարբեր լուրերով՝ սուտ, ճիշտ, կիսաճիշտ, ապատեղեկատվություն… Բայց մի կարևոր հանգամանք կա. երբ դուք մտածում եք քաղաքական ուժերի մասին, ամենակարևոր հանգամանքը, կարծում եմ, անցած ճանապարհն է և փորձը, թե ով ինչ փորձ ունի, և մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, ում ինչում ենք փորձել»,- ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ այս օրերին տարբեր բաներ է լսում «Լույս» դաշինքի՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների մասին. «Այնպիսի բաներ եմ լսում մեր մասին, որ ուղղակի ապշում եմ, մտածում եմ՝ կարո՞ղ է մենք 10-15 տարի իշխանության մեջ ենք եղել, կարո՞ղ է՝ մենք ենք արել, որ երկիրն այս վիճակում է հայտնվել: Ուղղակի աբսուրդ է: Եվ շատ կարևոր հանգամանք կա. այս երկու ուժերը՝ «Լույս» դաշինքը, երբևէ որտեղ ստանձնել է որևէ պատասխանատվություն, ամենաանբիծ ձևով այդ պատասխանատվությունն իրացրել են: Մեր ավագանու թիմի անդամներն իրենց ոլորտներում անբիծ կենսագրություն ունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում