Վանաձորում ավտոգազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2024 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 140-րդ հասցեում գործող ավտոգազալցակայանի ճնշակի և գազակուտակիչների շինությունում տեղի է ունեցել պայթյուն, այնուհետև բռնկվել է հրդեհ։ Դրա հետևանքով նշված շինությունում գտնված նույն ընկերության 49-ամյա աշխատակիցը դաստակների և գլխի շրջաններում այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել նախ «Վանաձորի բժշկական կենտրոն», այնուհետև՝ Երևան քաղաքի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։ Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն-ծանր. Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Դեպքի առթիվ 2024 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մար-զային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատ-կանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես կատարվել են դեպքի վայրի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում նաև՝ հիշյալ գազալցակայանի աշխատակիցները և դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար Ոստիկանությանը տրվել է գրավոր հանձնարարություն:

Բացի այդ, փակվել ու կնիքվել է գազալցակայանի ճնշակի շինության մուտքի դռները՝ անհրաժեշտ փորձաքննության նկատառումներով:

Նախաքննությունը շարունակվում է: