Օրենքի խախտմամբ օտարված հերթական հողամասը կվերադարձվի համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

Լուրեր

09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի ու Կ.Պ.-ի միջև 2005 թվականի հունիսի 20-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը:

«Որպես գործարքի անվավերության հետևանք՝ Դատարանը Կ.Պ.-ին պարտավորեցրել է Երևան համայնքին վերադարձնել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին փողոցին հարող՝ 1.286 հա մակերեսով հողամասը»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2023 թվականի փետրվարի 2-ին հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Կ.Պ.-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք անվավեր ճանաչել գույքի նկատմամբ Կ.Պ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Գլխավոր դատախազության հայցի հիմքում դրված էր այն հանգամանքը, որ 2005 թվականի հունիսի 20-ին Երևանի քաղաքապետի և Կ.Պ.-ի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը հակասել է Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջին՝ առկա չի եղել վերոնշյալ հողամասն օտարելու վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնի որոշում: