Վրաստանում բողոքի ցույցերի 4 օրերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 224-ի

Լուրեր

09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիում բողոքի ակցիաների 3 մասնակից է կալանավորվել՝ ոստիկանների վրա հարձակվելու և առարկաներ հրկիզելու մեղադրանքով։ Վրաստանի ՆԳՆ-ն նշել է՝ երկրի Քրեական օրենսգիրքը նման հանցանքներ կատարելու համար մինչև 7 տարվա ազատազրկում է նախատեսում, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

Հաղորդվում է, որ կան նաև վարչական ձերբակալվածեր։ Մասնավորապես, ցույցերի ընթացքում, ընդհանուր առմամբ,  ձերբակալվել է 224 մարդ։

«Մենք ցանկանում ենք հանրությանը տեղեկատվություն տրամադրել դեկտեմբերի 1-2-ը Ռուսթավելի պողոտայում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ցուցարարների կողմից իրականացված ապօրինի ու բռնի գործողությունների արդյունքում երեկ գիշեր վիրավորվել են Վրաստանի ՆԳՆ 21 աշխատակիցներ։ Նրանք լուրջ վնասվածքներ են ստացել գլխի, դեմքի և իրանի հատվածում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ վերջին բողոքի ակցիաների ժամանակ վիրավորվել են նախարարության 113 աշխատակիցներ, որոնցից 4-ը դեռ շարունակում են մնալ բուժհաստատություններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի