Թանկն ավելի՞ էժան է․ ԱԺ-ի կասկածելի գնումը

Լուրեր

04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
Բոլորը

Ազգային Ժողովը նոյեմբերի 20-ին 5 մլն 469 հազար դրամ արժեքով պայմանագիր է կնքել «ՄԱՅՆ ՇԻՆ» ՍՊ ընկերության հետ՝ պատվիրելով խորհրդարանի երկրորդ մասնաշենքի 110 սրահի ընթացիկ նորոգումը։ Խնդիրն այն է, որ այս ընկերությունը ստեղծվել է ընդամենը ամիսներ առաջ՝ 2024 թ-ի օգոստոսի 19-ին։ Հիմնադիրը Միսակ Նալբանդյանն է։ Պետական ռեգիստրի համաձայն՝ որևէ այլ ընկերությունում նա մասնակցություն չունի։ Ընկերության և դրա սեփականատիրոջ մասին համացանցում այլ տեղեկություններ գտնել չհաջողվեց։

Ազգային Ժողովի մրցույթը հայտարարել է «ՄԱՅՆ ՇԻՆ»-ի հիմնադրումից 2 ամիս անց՝ հոկտեմբերի 16-ին։ Գնային առաջարկի առավելագույն շեմ սահմանվել է 6,973,648 ՀՀ դրամ։ Մրցույթն անցկացվել է «գնանշման հարցում» ընթացակարգով։ Մասնակցել է 5 ընկերություն։ Ընդ որում՝ «ՄԱՅՆ ՇԻՆ»-ն ամենացածր գին առաջարկողը չէ։

Դրանից 69 հազար դրամով պակաս մրցութային գին է առաջարկել «Արտշին պլյուս» ՍՊԸ-ն։ Վերջինիս փաստաթղթերում մրցութային գնահատման հանձնաժողովը որևէ խախտում չի գտել, սակայն որոշել է, որ «հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից «Մայն Շին» ՍՊԸ-ին հայտարարել որպես ընտրված մասնակից»։

«Մայն Շին»-ն Ազգային ժողովում արդեն սկսել է աշխատանքները։

Թե ինչու է մերժվել 5․4 մլն դրամանոց առաջարկը, հանձնաժողովի արձանագրություններում այս մասին որևէ խոսք չկա։ Ստացվում է, ըստ գնահատման հանձնաժողովի, 5,469,000 ՀՀ դրամն ավելի փոքր գին է, քան 5,400,000 ՀՀ դրամը։
Ի դեպ, ի տարբերություն «ՄԱՅՆ ՇԻՆ» ՍՊԸ-ի, որը նախկինում նման փորձառություն չունի, «Արտշին պլյուս» ՍՊԸ-ն 2023 թ-ի օգոստոսին ԱԺ-ի հետ մեկ այլ պայմանագիր ունի՝ միանգամից 3 դահլիճների ընթացիկ նորոգում։ Այդ ժամանակ 1 դահլիճի նորոգման միջին գինը մոտ 4․5 մլն դրամ է կազմել։ Նկատենք, որ «Արտշին պլյուս» ՍՊԸ-ի սեփականատերը Արտակ Ալեքսանյանն է, որն, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, Էկոպարեկային ծառայության պետ, ՔՊ-ական Վլադիմիր Կիրակոսյանի ընկերն է։
Այս դեպքում հարց է ծագում՝ արդյո՞ք շարքային գործարար է «ՄԱՅՆ ՇԻՆ» ՍՊԸ-ի սեփականատեր Միսակ Նալբանդյանը։

Գայանե Խաչատրյան