ՆԳ նախարարը հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Լուրեր

30.04.2026 | 18:03
ՌԴ-ից հացահատիկ և պարարտանյութեր Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել
30.04.2026 | 18:02
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
30.04.2026 | 17:58
Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության համար
30.04.2026 | 17:50
Նահանջ՝ 16 տեղով. ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը մամուլի ազատության ինդեքսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:45
Ինչո՞ւ եք պատերազմի օրերին հավասարության նշան դրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:40
Յուրի Ջորկաեֆ․ Պետք է գիտակցել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին և Վրաստանին է վստահել իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը
30.04.2026 | 17:36
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել․ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 17:27
Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
30.04.2026 | 17:19
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ օտարերկրյա ագրեսորների տեղը «իր ջրերի խորքն է»
30.04.2026 | 17:10
Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու փորձերը
30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
30.04.2026 | 16:34
Իսրայելը ձերբակալել է Գազայի օգնության նավատորմի 18 թուրք ակտիվիստների
30.04.2026 | 16:26
ԵԽ-ն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ բանաձևը
30.04.2026 | 16:13
Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն
Բոլորը

Ներքին գործերի նախարարության և հասարակության միջև կապն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 29-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության շուրջ 5 տասնյակ ներկայացուցչի հետ. տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է նմանատիպ հանդիպումների մասնակցային և ներառական լինելու կարևորությունը, բարեփոխումների ընթացքի առնչությամբ հասարակական կազմակերպությունների հետ շփումներն ու կառուցողական երկխոսությունը։

«Ինստիտուցիոնալ լուծումները ավելի երկարաժամկետ պլանում արդյունքներ տվող լուծումներ են, բայց դրանք անհրաժեշտ և կենսական են:

Մեր տրամաբանությունն այն է, որ, այո՛, ընդունելով, որ կարճաժամկետ լուծումները դրանք սիտուացիոնալ լուծումներ են, բայց և պետք է կատարվեն որպես այդպիսին, զուգահեռաբար առավել շատ կենտրոնացումը պետք է լինի ինստիտուցիոնալ լուծումներին, որպեսզի մեխանիզմը կայուն լինի և հետագայում շատ ավելի դրական արդյունքներ նախարարությունը և հանրությունը կարողանա արձանագրել պրակտիկ գործունեության շրջանակներում», – նշել է Արփինե Սարգսյանը։

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նախարարության ու ենթակա ծառայությունների աշխատանքի վերաբերյալ հասարակությանը հուզող մի շարք հարցեր, հանդես են եկել որոշ առաջարկություններով, որոնց շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

Հանդիպման ավարտին Արփինե Սարգսյանը կարևորել է բարեփոխումների տարբեր ուղղություններով աշխատանքային և մասնագիտական հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը՝ կարևորելով համատեղ քննարկումների ընթացքում ներուժի մեկտեղման հնարավորությունները։