Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ Արման Թաթոյան

Լուրեր

23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
23.04.2026 | 19:28
Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
23.04.2026 | 18:20
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ «Փյունիկ» և «Access» կազմակերպությունների կողմից իրականացրած ծրագրի փակման համաժողովին. տեղեկացնում են Պաշըպանի աշխատակազմից:

Նա կարևորել է ծրագրի իրականացմամբ ձեռք բերված արդյունքները, չափազանց բարձր գնահատել ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների դերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու հավասար հնարավորությունների ստեղծման հարցում։

«Հասարակությունում առկա կարծրատիպերի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն դիտվում որպես իրավունքի կրող, հասարակության լիիրավ անդամ: Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ կիրառվող՝ հաշմանդամության բժշկական մոդելի պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք չեն դիտվել որպես իրավունքի լիիրավ սուբյեկտներ և չի կարևորվել նրանց անկախ ապրելու իրավունքը: Ուստի, չափազանց կարևոր է բժշկական մոդելից սոցիալական կամ, ինչպես այն անվանվում է, մարդու իրավունքների մոդելի անցումը, որի շնորհիվ կկոտրվեն առկա կարծրատիպերը»,- ասել է Արման Թաթոյանը։

Պաշտպանն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված միջավայրի ու փոխադրամիջոցների ապահովման անհրաժեշտությանը, որը հնարավորություն կընձեռի մյուսների հետ հավասար ինքնուրույն իրացնել իրավունքները։

«Չափազանց կարևոր է նաև տեղեկությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ այն նպաստում է ինքնուրույն որոշումների կայացմանը, իրավունքների և հնարավորությունների մասին իրազեկմանը և հասարակությունում լիարժեք ինտեգրմանը»,- նշել է Արման Թաթոյանը:

Նա պատրաստակամություն է հայտնել աշխատել շահագրգիռ կողմերի հետ ոլորտում առկա խնդիրներին հիմնարար լուծումներ գտնելու համար՝ հիշեցնելով, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին է վերապահվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու կարգավիճակը։

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել նաև ծրագրի պատասխանատուները, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիյուն։

Միջոցառման ընթացքում շնորհվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի «HELP» հեռահար ուսուցման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցների, այդ թվում Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների դիպլոմները: