Բաստուրմային, սուջուխին, ջրին, գինուն ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան օրհներգին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանն առաջարկում են կարգավորել ՀՀ օրհներգի ու օրհներգի կատարման հետ կապված որոշ հարաբերություններ. կառավարությունը հավանություն տվեց նրանց առաջարկին։

ՔՊ-ականները, մասնավորապես, առաջարկում են սահմանել ՀՀ օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ Հայաստանում՝ միջազգային հարթակներում պաշտոնական ու ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների ու օրենքով սահմանված այլ դեպքերի համար։

Նախատեսվում է նաև փոփոխություն կատարել օրհներգում. վերջին քառատողը դառնում է 2-րդ, իսկ 2-րդ ու 3-րդ քառատողերը, համապատասխանաբար, դառնում են 3-րդ ու 4-րդ։

Օրհներգը կեզրափակվի հետևյալ տողերով՝

Նայիր նրան երեք գույնով
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։

Օրհներգը կտեղադրվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում ու մնացած պաշտոնական հարթակներում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե չի թաքցնի՝ ինքն ամբողջական մասնակցություն է ունեցել այս նախագծի ձևավորման քաղաքական մասին։

«Իմ վարչապետության ընթացքում ես այդպես էլ, մինչև X պահը պաշտոնական միջոցառումների ժամանակ չեմ հանդիպել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարման, չկա արագության, տեմպի ստանդարտ, երբեմն՝ տևողության ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ որևէ միջոցառման կազմակեպման ընթացքում ջրին, գինուն, բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ նշանակություն ու ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին, որովհետև, նրա խոսքով, «Յութուբ»-ում հազար հատ օրհներգ կա։

«Հանձնարական եմ տվել՝ իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ ու որոշակի որակական ստանդարտին համապատասխան»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, թե օրհներգի տեքստի մեջ ոչ մի բառի փոփոխություն չի կատարվում, միայն քառատողերրի դասավորվածության փոփոխություն է տեղի ունենում։

Մանրամասները՝ տեսանյութում։