Լեհաստանի նախագահը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությունում լեհական անձնակազմի ավելացման և Բաքվում Ալիևի հետ զրույցի մասին

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

Լեհաստանը մասնակցում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը, քննարկում ենք այդ առաքելությունում մեր ներկայացուցիչների թիվն ավելացնելու հարցը։ Ամփոփելով Հայաստան կատարած այցը՝ լեհական լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է Լեհաստանի դեսպան Անջեյ Դուդան։

Նա շեշտել է, որ հանդիպել է ԵՄ դիտորդներին և նրանց հետ պարեկություն իրականացրել սահմանին։

«Առաքելությունն իր խնդիրն իրականացնում է Հայաստան-Ադրբեջան սահմանի հազար կիլոմետրի վրա, ուստի դա հսկայական խնդիր է, որը կատարում են այս առաքելության մաս կազմող հարյուրից ավելի մարդիկ։ Նրանք փորձում են մշտական ​​վերահսկողություն պահպանել այդ տարածքների նկատմամբ: Առաքելությունը որոշակի հաջողություններ է բերում, օրինակ՝ իրավիճակը հանդարտեցնելու հարցում»,- ասել է Դուդան։

Նա ընդգծել է՝ դիտորդական առաքելության ժամանումից հետո դադարել են նախկինում գրանցվող հրատակոծությունները, ենթակառուցվածների ոչնչացումը, և «այդ տեսանկյունից կարելի է ասել, որ առաքելությունը հաջողված է»։

Ինչ վերաբերում է Հայաստանում հանդիպումներին, Անջեյ Դուդան տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Լեհաստան՝ հույս հայտնելով, որ դա տեղի կունենա 2025 թվականին։ Այդ ժամակահատվածում նախատեսվում է նաև լեհ-հայկական բիզնես համաժողովի անցկացում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ըստ Դուդայի, քննարկվել են հայ-լեհական հարաբերությունները, տնտեսական համագործակցության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում անցկացվող մրցույթներին լեհական ընկերությունների մասնակցությանը։

Անդրադառնալով ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին՝ COP29-ին մասնակցելու նպատակով Բաքու կատարած այցին, Դուդան ասել է, որ այցի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Ի թիվս այլ հարցերի՝ մենք խոսեցինք նաև Հայաստանի հետ հարաբերություններից։ Բարեբախտաբար, խաղաղության գործընթացը, հակամարտության լուծումն առաջընթաց է ապրում։ Սրանք հայերի և ադրբեջանցիների հարաբերություններն են, մարդկանց ու տարբեր էթնիկ խմբերի բնակության վայրերի խնդիրներ։ Ես այդ ամենի մասին խոսել եմ Ադրբեջանում»,- նշել է Դուդան՝ հավելելով, որ այդ թեմաների մասին խոսել է նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի