ՌԴ-ն հուսով է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ շրջանակում լայնածավալ համագործակցությանը

Լուրեր

09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կվերականգնի լիարժեք գործընկերությունը ՀԱՊԿ շրջանակներում, Երևանի համար դռները բաց են։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ակնկալում ենք, որ ելնելով բարեկամ երկրի և ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից՝ մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակում լիովին կվերականգնվի: Մենք հաստատում ենք, որ այս փուլում Երևանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ում լայնածավալ համագործակցությանը վերադառնալու համար»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքը՝ ինքնուրույն որոշել իր արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելու հարցում։

«Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ, որը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման այլընտրանք չունեցող մեխանիզմ է»,- նշել է Զախարովան։

Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ Հայաստանը պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի