Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ երկրներին կոչ է անում ավելացնել պաշտպանական ծախսերը՝ մոտեցնելով ռուսական մակարդակին

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առաջ, կոչ է արել ԵՄ երկրներին ավելացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով Ռուսաստանի հետ համեմատելի մակարդակի։ Նրա ելույթը նախորդել է Եվրախորհրդարանի պատգամավորների՝ Եվրոպական հանձնաժողովի նոր կազմի հարցով քվեարկությանը, որը երկրորդ անգամ կգլխավորի ֆոն դեր Լեյենը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

APF-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ ԵՄ երկրները, ընդհանուր առմամբ, ծախսում են իրենց ՀՆԱ-ի 1,9%-ը պաշտպանության վրա, մինչդեռ Ռուսաստանը ծախսում է մինչև 9%-ը, և «դրանում ինչ-որ բան այն չէ»։

Ֆոն դեր Լեյենի նշած ցուցանիշն ավելի մոտ է պաշտպանության և անվտանգության ոլորտում Ռուսաստանի բյուջեի ընդհանուր ծախսերին. այն գնահատվում է Ռուսաստանի ՀՆԱ-ի շուրջ 8%-ը կամ նրա ընդհանուր բյուջեի ծախսերի շուրջ 40%-ը:

Պաշտպանության զուտ ծախսերը Ռուսաստանում արագորեն աճում են Ուկրաինայի լայնամասշտաբ պատերազմի տարիների ընթացքում և 2025 թվականի բյուջեում կկազմեն ՀՆԱ-ի 6,3%-ը։

ՆԱՏՕ-ի երկրներն իրենց առջև նպատակ են դրել պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի մինչև 2 տոկոսին։ Դաշինքի 32 անդամներից այս տարի այս նպատակին հասել են 23-ը։

ԵՄ-ն ներառում է մի շարք չեզոք երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն և չունեն մեծ բանակներ, օրինակ՝ Իռլանդիան, Ավստրիան, Մալթան և Կիպրոսը։

«Մենք պետք է հավակնոտ լինենք, քանի որ սպառնալիքները լուրջ են»,- հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի