Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին․ խոսնակ
Քաղաքականություն
27.11.2024 | 12:05ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նա նաև ընդգծեց՝ ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու հետ կապված ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել:
Հիշեցնենք, որ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար:
Մանյա Պողոսյան