Մոսկվան բրիտանացի դիվանագետին զրկել է հավատարմագրումից և արտաքսում է երկրից

Լուրեր

17.12.2025 | 10:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
17.12.2025 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ
17.12.2025 | 09:45
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
17.12.2025 | 09:32
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
Բոլորը

Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակից Ուիլքս Էդվարդ Փրայորին զրկել են հավատարմագրումից, նրան երկու շաբաթ ժամանակ է տրվել երկրից հեռանալու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը, փոխանցում է Current time-ը։

Փրայորը զբաղեցնում է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի երկրորդ քարտուղարի պաշտոնը։ ՌԴ հատուկ ծառայությունը նշում է, որ դիվանագետը, որը «փոխարինել է այս տարվա օգոստոսին Ռուսաստանից վտարված բրիտանական հետախուզության վեց աշխատակիցներից մեկին», Ռուսաստան մուտք գործելու թույլտվություն ստանալիս «դիտավորյալ կեղծ տվյալներ է ներկայացրել»՝ դրանով իսկ խախտելով ռուսական օրենքը։

ՌԴ ԱԴԾ-ն նաև հայտարարել է, որ «բացահայտվել են նշաններ, որ նշված դիվանագետը հետախուզական և դիվերսիոն աշխատանք է կատարում, որը սպառնում է Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչ Մարիա Զախարովան էլ հայտնել է, որ Բրիտանիայի դեսպանն արտաքին քաղաքական գերատեսչություն է կանչվել։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել ռուսական հետախուզական ծառայության այս հայտարարությունը։

Սեպտեմբերին ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել էր, որ դադարեցրել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վեց աշխատակիցների հավատարմագրումը, որոնց գործողություններում, ենթադրաբար, «բացահայտվել են հետախուզական և դիվերսիոն աշխատանքի նշաններ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի