Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է

Լուրեր

09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական այցով ԱՄՆ այցելած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ:

Երևանի քաղաքապետարանին փոխանցմամբ՝ երկկողմ համագործակցության օրակարգում քաղաքապետներն առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

«Կարևորելով Լոս Անջելեսի փորձն ու գրանցած հաջողությունները նշված գործընթացներում՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ այն կարող է օգտակար լինել նաև թվային վերափոխման ճանապարհով անցնող Երևանի համար:

Քաղաքապետ Քերըն Բասսն իր հերթին նշել է, որ Լոս Անջելեսը կանգնած է քույր քաղաք Երևանի կողքին և պատրաստ է իր փորձն ու «խելացի» լուծումները փոխանցել՝ նախաձեռնված բարեփոխումները կյանքի կոչելու համար:

Պաշտոնական հանդիպմանը հաջորդել է Փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Օրակարգում թվային վերափոխումն է:

Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է, որ համագործակցություն կծավալվի տեխնոլոգիաների օգտագործմամբ բարձրորակ ծառայություններ մատուցելու և «խելացի» լուծումներ մշակելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։