Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

Լուրեր

09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ:

«Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող փորձագիտական և տեխնիկական աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքականությունից անցում դեպի վերականգնողական քաղաքականությանը՝ կարևորելով ազատությունից զրկված անձանց վերաինտեգրումը հասարակությանը»,- ասված է ՀՀ ԱՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ ԽԿԿ գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդն ընդգծել է Հայաստանի թափանցիկ քաղաքականության կարևորությունը և շնորհակալություն հայտնել հայկական կողմին ԽԿԿ 2023թ․սեպտեմբերին ՀՀ այցից հետո կազմված Հայաստանի վերաբերյալ զեկույցը հրապարկելու համաձայնություն տալու համար․ «Զեկույցը դրական է գնահատվել ԽԿԿ կողմից և ընդգծվել է Կառավարության ջանքերն ուղղված ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավմանը, իրավունքների երաշխավորմանը, օրենսդրական և ինստիտուցիոնալ բազան ԽԿԿ-ի չափանիշներին համապատասխանեցմանը»:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են զեկույցից բխող խնդիրների շրջանակներում հետագա համագործակցության ուղիները: