Թուրքիայում 70 կգ ոսկով բերման ենթարկված Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդը Բաքվում կալանավորվել է

Լուրեր

23.06.2026 | 15:43
Ռուսաստանի ևս մի քանի շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
23.06.2026 | 15:37
Ինչի համար են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները․ քրեական վարույթ է նախաձեռնվել
23.06.2026 | 15:35
Բեկում ուռուցքաբանության ոլորտում․ նանոռոբոտ է ստեղծվել՝ քաղցկեղային ուռուցքի կետային ոչնչացման համար
23.06.2026 | 15:27
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
23.06.2026 | 15:26
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
23.06.2026 | 15:18
Տեղից բարբաջում էին, ես հորդորեցի լռել, ապա դուրս հրավիրեցի. փոխքաղաքապետը` ծեծկռտուքի մասին
23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
Բոլորը

Ստամբուլում 70 կիլոգրամ ոսկով ձերբակալված Ադրբեջանի ռազմական կցորդ Ղահրաման Մամեդովը կալանավորվել է Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մամեդովը մեղադրվում է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից քննվող քրեական գործով, Քրեական օրենսգրքի 12.1, 206.3.2, 206.3.3 (մաքսանենգություն երկրից դուրս) և 341.1 (պաշտոնեական լիազորությունների չարաշահում կամ լիազորությունների գերազանցում) հոդվածներով։

Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ՝ Մամեդովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով։

Նշենք, որ օրերս թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Ստամբուլում Vadistanbul առևտրի կենտրոնի մոտ կայանված տաքսու զննությամբ ադրբեջանցու մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել։ Տղամարդը, որը ներկայացել էր որպես ադրբեջանցի դիվանագետ, խոստովանել էր, որ ոսկին իրեն է պատկանում։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ձերբակալել էր Ադրբեջանի քաղաքացի Ղահրաման Մամեդովին և առգրավել 70 կգ ոսկին։

Ադրբեջանական աղբյուրների տեղեկությունների հանաձայն՝ Մամեդովը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՊՆ-ի ենթակա կառույցներում, իսկ վերջին աշխատավայրը եղել է Սաուդյան Արաբիայում Ադրբեջանի դեսպանատունը, որտեղ նա ծառայել է որպես ռազմական կցորդ։ 2017-2021 թթ․ Մամեդովը եղել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդի օգնականը։

Այս դեպքի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն պաշտոնական հայտարարություններ չեն արել։

Միջադեպից հետո Մամեդովին անմիջապես տեղափոխել են Բաքու, որտեղ էլ սկսվել է ​​հետաքննությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի