ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի դեմ երկու քրեական գործ է կարճվել

Լուրեր

18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
Բոլորը

ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթը դատարանին խնդրել է կարճել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հարուցված քրեական գործերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դատավոր Տանյա Չուտկանին ուղղված հայտարարության մեջ Սմիթը բացատրել է, որ ԱՄՆ Սահմանադրությունը պահանջում է գործը կարճել մինչև ամբաստանյալի երդմնակալությունը։ Նույն օրն ավելի ուշ Չուտկանը պաշտոնապես կարճել է գործը։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տուն վերադառնալուն պես աշխատանքից կազատի Ջեք Սմիթին։

Ընդհանուր առմամբ, Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել չորս քրեական գործով։ Նոյեմբերի 25-ին երկու դաշնային գործեր փակվել են. դրանք վերաբերում էին 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու քաղաքական գործչի փորձին և գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանմանը։

Թրամփի դեմ նահանգային մակարդակով ևս երկու գործ է հարուցվել՝ Նյու Յորքում և Ջորջիայում։ Առաջինով նախկին նախագահը մեղադրվում է բիզնես փաստաթղթեր կեղծելու մեջ։ Երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել, որից հետո նա բողոքարկել է որոշումը, իսկ դատավորը հետաձգել է գործի քննությունը։ Երկրորդ դեպքով Թրամփը մեղադրվում է Ջորջիայում նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի մեջ, որտեղ նա պարտվել էր գործող նախագահ Ջո Բայդենին 2020 թվականին։

Բացի այդ, Դոնալդ Թրամփի դեմ երկու քաղաքացիական գործ է հարուցվել։ Դրանք վերաբերում են 1990-ականների վերջին նախկին լրագրող Ժան Քերոլի նկատմամբ սեռական ոտնձգություններին և նրան զրպարտելուն:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի