ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում շրջանառության թերհայտարարագրման դեպք

Լուրեր

09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։

«Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում է գնորդներին տրամադրում հսկիչ-դրամարկղային կտրոններ: Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ` խուսափելով առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սննդամթերքի առևտրով զբաղվող տվյալ ընկերությանը պատկանող առևտրի սրահում  առկա է 260.240.000 ՀՀ դրամի ստվերային շրջանառություն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։

Նշվում է, որ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակում արձանագրված ստվերային շրջանառությունը ներկայացվել է հարկ վճարողին: Արդյունքում՝ վերջինս ինքնակամ հարկային մարմնին է ներկայացրել 2023 թվականի հոկտեմբեր, դեկտեմբեր, 2024 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսների ԱԱՀ-ի և ակցիզային հարկի և 2023 թվականի շահութահարկի ճշտված հաշվարկները։

Ընկերության իրացման շրջանառությունն ավելացել է 260.240.000 ՀՀ դրամի չափով և առաջացել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումար՝ 43․382․008 ՀՀ դրամ և շահութահարկ` 21․534․639 ՀՀ դրամի չափով։

Միջոցառման արդյունքում ընկերության մոտ, ընդհանուր առմամբ, առաջացել է 64․916․647 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։