Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

Վարչական դատարանը նոյեմբերի 7-ին բավարարել է փաստաբան Հայկ Ալումյանի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ)։ Ալումյանը պահանջել էր անվավեր ճանաչել ԿԿՀ-ի 2021 թ-ի որոշումն իրեն 200 հազար դրամ վարչական տույժի ենթարկելու մասին։ Հանձնաժողովը որոշել էր տուգանել Ալումյանին՝ սահմանված ժամկետներում գույքի և եկամուտների 2020 թ-ի հայտարարագիր չներկայացնելու համար։

«Հանրային ծառայության մասին» օրենքով՝ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրեր պետք է ներկայացնեն ոչ միայն պաշտոնյաները, այլև նրանց ամուսիները։ Հ․ Ալումյանը դատավոր Արմենուհի Բադիրյանի ամուսինն է, բայց հայտարարագրեր չի ներկայացնում։

«ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ Հ․ Ալումյանը ներկայացրել է 2 փաստարկ՝ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում պահանջվում է ներառել այնպիսի տեղեկություններ, որոնք փաստաբանական գաղտնիք են և չեն կարող հրապարակվել, և «Հանրային ծառայության մասին» օրենքով (հոդված 36) պաշտոնյայի ընտանիքի անդամների համար հայտարարագիր ներկայացնելու ժամկետ սահմանված չէ:

ԿԿՀ-ի դիրքորոշմամբ՝ օրենքով որևէ բացառություն նախատեսված չէ՝ կապված կոնկրետ մասնագիտական գործունեության շրջանակում պաշտպանվող տվյալների հետ, հատկապես, որ սահմանված են հայտարարագրման ենթակա տվյալների պաշտպանությանն ուղղված իրավակարգավորումներ: Ժամկետների առումով ԿԿՀ-ն նշել է, որ օրենսդիրը նույնանման պահանջներ է սահմանել թե´ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն նախատեսող պաշտոնյաների, թե´ նրանց ընտանիքի անդամների համար:

Factor.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ օրենքում գրված է, թե ինչ ժամկետում պաշտոնատար անձը պետք է ներկայացնի հայտարարագիր, բայց նշված չէ, թե նրա ընտանիքի անդամն ինչ ժամկետում պետք է ներկայացնի հայտարարագիր․ «Այսինքն՝ օրենքը գրվել է չմտածված։ Ես օրենքի այդ թերության մասին մոտ 7-8 տարի է՝ դատարանում ասում եմ։ Այս ընթացքում կարելի էր այդ թերությունը վերացնել, որ այդպիսի հիմք չլիներ։ Չեն վերացրել, հիմա էլ չեն պատրաստվում վերացնել։ Իսկ տուգանքը նշանակվել է ՎԻՎ օրենսգրքի այն հոդվածի հիման վրա, որտեղ գրված է՝ «օրենքով նախատեսված ժամկետում հայտարարագիր չներկայացնելը»։ Օրենքը ժամկետ չի սահմանել։ Երբ կսահմանի, ես այդ հիմքը չեմ ունենա»։

Հ․ Ալումյանի խոսքով՝ փաստաբանական գաղտնիքի դեպքում որևէ վերապահում կամ բացառություն չկա, դա բացարձակ գաղտնիք է և չի կարող որևէ ձևով պահանջվել ու ստացվել։

«ԿԿՀ-ին մի քանի լիազորագիր եմ տվել, որոնց հիման վրա կարելի է իմ վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ստանալ՝ ընդհուպ բանկային գաղտնիք, ամբողջ շարժը, հարկային պարտվորություններ և այլն։ Այսինքն՝ ես ոչ թե իմ ինֆորմացիան փակ եմ պահում, այլ չեմ սիրում, որ իմ վրա տարածում են մի բան, որն ինձ վրա չի տարածվում օրենքով։ Ես ոչ մեկից թաքցնելու ինֆորմացիա չունեմ»,- ընգծեց փաստաբանը։

Հավելենք, որ հայտարարագրեր չներկայացնելու պատճառով ԿԿՀ-ն Հ․ Ալումյանին վարչական տույժի ենթարկելու ևս 2 որոշում է կայացրել (ՎԻՎ/63/2024, ՎԻՎ/64/2024), որոնց դեմ ևս Ալումյանը բողոք է ներկայացրել դատարան։ Այդ գործերը դեռ քննվում են։

 

Գայանե Խաչատրյան