Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի կենտրոնին․ կան վիրավորներ

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի կենտրոնին, վիրավորվել է առնվազն 15 մարդ, որոնցից 9-ը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, գրում է Current time-ը։

Նա նշել է, որ հարվածի հետևանքով կենտրոնական փողոցներից մեկում հրդեհ է բռնկվել, հրդեհվել է երեք ավտոմեքենա և ոչ բնակելի շենք։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն էլ հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել քաղաքի Կիևի շրջանում՝ խիտ բնակելի շենքերով։ Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով հրդեհվել են տնտեսական շինություններ։

Նշենք, որ նոյեմբերի 19-ին Խարկովի Կիևի շրջանը կրկին ենթարկվել էր ռուսական հարձակման, որի հետևանքով 12 մարդ էր վիրավորվել։ Տուժածներից մեկը հոսպիտալացվել էր ծանր վիճակում։

Ռուսական կողմը չի մեկնաբանել Խարկովի վրա նոր հարձակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի