Քաղաքապետարանը  չի թույլատրում լուսաբանել վարչության պետերի մրցույթը՝ խախտելով հրապարակայնության սկզբունքը

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Քաղաքապետարանը Factor TV-ին այսօր չի թույլատրել ներկա լինել համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման համար կազմակերպված մրցույթին՝ թեև մրցույթը պետք է հրապարակային լինի։ Factor TV-ի լրագրողին և օպերատորին այսօր թույլ չի տրվել մուտք գործել այն սրահ, որտեղ մրցույթն է անցկացվում։

Ո՞րն է արգելքի պատճառը՝ փորձեցինք պարզել քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար  Տարոն Գևորգյանից․ նա հայտնեց, թե մրցույթը լուսաբանելու համար պետք էր 2-3 օր առաջ դիմել։ Լրագրողի դիտարկմանը, որ Հանձնաժողովն ընդամենը մրցույթից մեկ օր առաջ է ձևավորվում, Տարոն Գևորգյանը շարունակեց պնդել, որ պետք էր նախապես դիմել՝  հղում կատարելով մի հրամանի, որում նախապես դիմելու վերաբերյալ որևէ դրույթ առկա չէ։

Խոսքը 2006 թվականին ընդունված «ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի՝ Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին  տարածքային կառավարման նախարարի» հրամանի մասին է։

Այս հրամանի ուսումնասիրությունը փաստում է ճիշտ հակառակի մասին․ Հանձնաժողովի որոշմամբ՝ մրցույթին ներկա լինելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ։ Հրամանում որևէ դրույթ առկա չէ այն մասին, որ լրատվամիջոցները պետք է նախապես որևէ դիմում ներկայացնեն։

Ավելին, նախարարի՝ 2006 թվականի հրամանում առկա են մրցույթի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ կարգավորումներ, որում Հանձնաժողովին վերապահված չէ մրցույթի սկսվելուց առաջ՝ այսինքն՝ նախապատրաստական փուլում ԶԼՄ-ների մասնակցության վերաբերյալ որևէ որոշում կայացնելու գործառույթ։ Այս կարգավորումներից բխում է, որ այն պահին, երբ մրցույթը լուսաբանելու համար որևէ լրատվամիջոց կներկայանա՝ այն լուսաբանելու, Հանձնաժողովը պետք է քննության առարկա դարձնի լրատվամիջոցի ներկայության հարցը և որոշում կայացնի։

Հարցի վերաբերյալ, թե հրամանի ո՞ր կետով է սահմանվում, որ մրցույթը լուսաբանելու համար պետք է նախապես դիմել, Տարոն Գևորգյանը, փաստորեն, ապավինում է ոչ թե օրենքին, այլ տրամաբանությանը՝ նշելով, թե լրատվամիջոցի կողմից նման գործելաոճը տրամաբանական է, որպեսզի հնարավոր լինի կազմակերպչական աշխատանքներն իրականացնել։

Գևորգյանը նաև պնդեց, որ այն պահին, երբ մրցույթն արդեն սկսված է, ինքն իրավունք չունի խոչընդոտելու մրցույթի ընթացքն ու ԶԼՄ-ի ներկայության հարցով դիմելու Հանձնաժողովին։

Այնուամենայիվ, մեր բազմաթիվ պնդումներից հետո Գևորգյանը հայտնեց, որ մուտք է գործել սրահ, սակայն,  Հանձնաժողովի անդամներն իրեն թույլ չեն տվել հայտնել ասելիքը՝ պատճառաբանելով, որ խանգարում է մրցույթի գործընթացին։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և բանավոր քննության, ընդ որում՝ բանավոր քննության փուլում դրան ներկա են լինում միայն Հանձնաժողովի անդամներն ու հայտ ներկայացրած թեկնածուն։ Մրցույթի հրապարակայնության սկզբունքի էությունն այն է, որ հանրությունը հնարավորություն ունենա դիտարկելու մրցույթի ընթացքը և կարծիք ձևավորի մրցույթի, հանձնաժողովի անաչառության, հայտ ներկայացրած թեկնածուի մասնագիտական և այլ որակների մասին։ Այս իրավիճակում, երբ մրցույթին մասնակցում են միայն Հանձնաժողովի անդամներն ու հայտ ներկայացրած մասնակիցը, հարց է առաջանում, թե ինչպե՞ս պետք է հանրությունը կարողանա գնահատել մրցույթի անցկացման անաչառությունը։

Նշենք, որ այսօրվա մրցույթը համայնքային երեք ծառայողի թափուր հաստիքը համալրելու համար է անցկացվում, մասնավորապես՝ խոսքը Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության, առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության և  քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետերի թափուր հաստիքների մասին է։

Արաքս Մամուլյան
Արփի Հակոբյան