Զգուշացնո՛ւմ եմ, սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության պահը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության նիստի ժամանակ ՏԿԵ նորանշանակ նախարար, Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ Այգեվան համայնքում մոդուլային տիպի մանկապարտեզն ավարտական փուլում է, հիմա էլ գույքի ստացման գործընթացն է և գազամատակարարման հետ կապված վերջին հարցերն են լուծվում, այս տարվա ընթացքում մանկապարտեզը կբացվի:

Վարչապետը  նորանշնակ նախարարին հարցրեց՝ այդպես էինք պլանավորո՞ւմ, մանկապարտեզը չպե՞տք է աշխատեր արդեն։ Խուդաթյանն արձագանքեց, որ բացումը պլանավորված էր հոկտեմբերին, սակայն գազի միացման հետ կապված խնդիրներ են առաջացել:

«Բայց, որ գալիս ենք այցի, գոնե մի՛ ասեք, որ հոկտեմբերին բացվելու է: Հիմա գյուղի ժողովուրդը տեսել է չէ՞, տեսախցիկների առաջ ասել եմ՝ երբ է բացվում, ասել եք հոկտեմբերին: Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի, ստացվե՛ց, ինչո՞ւ եք այդպես ասում, ես զգուշացնում եմ, սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց,  գալու է կոնկրետ անձնական պատասխանատվության պահը»,- ասաց Փաշինյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։