Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Լուրեր

15.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 15-ի դրությամբ
15.07.2026 | 10:11
Իսպանիայի հավաքականը կրկնեց Իտալիայի անպարտելիության ռեկորդը
15.07.2026 | 10:00
«Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նոր կենսաչափական անձնագրի առաջին նմուշը
15.07.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.07.2026 | 09:30
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում
15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Դավիթ Խուդաթյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,-ասված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին վարչապետը գրությամբ հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Իսկ նախորդ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում։

Հրաժարական ներկայացնող պաշտոնյաների շարքում էր նաև նախկին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, որը նոյեմբերի 18-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել։

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
3 օգոստոս 1991 թ., Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք

Կրթություն

2008-2014 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի՝ Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեություն

2014-2017 թթ. աշխատել է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում՝ որպես Արմավիր մասնաճյուղի մասնագետ

2017-2018 թթ. աշխատել է «Ադմաքս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն մենեջեր
2018 թ. աշխատել է «ՄՈԳՈ» ՈՒնիվերսալ վարկային կազմակերպությունում՝ որպես Կենտրոն մասնաճյուղի մասնագետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հունիսի 27-ի 836-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար

2018 թ. հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Արմավիրի քաղաքապետ

2021 թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավար

2024թ. հունվարի 11-ին ՀՀ կառավարության 42-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ:

Այլ տվյալներ

2009-2011 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Կուսակցական պատկանելություն

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա։