Ռուբեն Քոչարի հնչեցրած կարծիքը, որ «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ, չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

Լուրեր

15.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 15-ի դրությամբ
15.07.2026 | 10:11
Իսպանիայի հավաքականը կրկնեց Իտալիայի անպարտելիության ռեկորդը
15.07.2026 | 10:00
«Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նոր կենսաչափական անձնագրի առաջին նմուշը
15.07.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.07.2026 | 09:30
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում
15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
Բոլորը

ԿԳՄՍՆ-ն անդրադարձել է Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած կարծիքին, որ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ՝ նշելով, որ «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ աշխատանք է։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օպերատիվ արձագանքել է հայտարարությանը և հանձնարարել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի կազմակերպվի վերը նշված ստեղծագործության փորձաքննությունը և նույնականացումը:

Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը (1936 թ., փայտ/յուղաներկ, 27*22 սմ), որը ներկայացված է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում կազմակերպված «Երվանդ Քոչար 125. hատելով ժամանակ և տարածություն» խորագրով հոբելյանական ցուցահանդեսում, բնօրինակ աշխատանք է: Այդ են վկայում թե՛ արվեստաբանական փորձաքննության տվյալները, թե՛ ներկաշերտի հաﬔմատական քիﬕական վերլուծությունը շտեմարանային տվյալների հետ, թե՛ աշխատանքի դիﬔրեսի և դարձերեսի նկարագրությունը (ներառյալ՝ փայտի եզրագծերի բնական մաշվածությունը), ներկաշերտի՝ ժամանակի ընթացքում կրած քիﬕական փոփոխությունը, աշխատանքի դարձերեսին առկա ֆրանսիական գեղանկարչական պիտույքների խանութի բնօրինակ պիտակը, և թե՛ նախորդիվ արված փորձագիտական հսկողությունը ԿԳՄՍՆ-ի կողﬕց:

Աշխատանքը ողջ ցուցահանդեսային պատմության ընթացքում` ներառյալ վերոհիշյալ հոբելյանական ցուցահանդեսից առաջ, ենթարկվել է պետական վերահսկողության, և առկա են այդ մասին փաստող փորձագիտական եզրակացություններ:

Կից ներկայացնում ենք աշխատանքի լուսանկարները՝ շրջանակից հանած վիճակում, ստորին եզրագծի հստակ մատնանշմամբ, Ռ. Քոչարի հիշատակած ﬔխերի պատկերներով, ինչը փոքր-ինչ դժվար տեսանելի է շրջանակով, աշխատանքի դարձերեսը՝ բնօրինակ ֆրանսիական պիտակով, ինչպես նաև ﬔկ լուսանկարչական ժապավեն՝ արված 1999 թ. Ե. Քոչարի 100-ամյա հոբելյանի առթիվ իրականացված աշխատանքների շրջանակում, որը, բացի արվեստաբանական և նյութաբանական փորձաքննությունից, աշխատանքի նույնականացման հավելյալ հնարավորություն է ընձեռում:

Հետևաբար, Ռուբեն Քոչարի հնչեցրած կարծիքն այն մասին, որ «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: