Փաշինյանի որոշմամբ Արթուր Դալիբալթյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ
Քաղաքականություն
20.11.2024 | 16:08ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Դալիբալթյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ։
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Արթուր Դալիբալթյանին 2024 թվականի նոյեմբերի 25-ից նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` Բեյրութ)»,- ասված է որոշման մեջ։