Վահե Ղազարյանը և այլք իշխանությանը պետք էին կեղտոտ գործերի համար․ հիմա պետք չեն՝ հեռացնում է․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.11.2024 | 18:15ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում խոսում է դատաիրավական համակարգի ղեկավարներին հեռացնելու Նիկոլ Փաշինյանի որոշման, ընդդիմության կողմից այդ անձնանց ներկայացված մեղադրանքների, նրանց՝ ընդդիմության դեմ գործողություններին մասնակից լինել-չլինելու գործոնի մասին։ Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները նպատակ ունեն 2026-ի ընտրությունների առաջ փոխել իշխանության դեմքը, և հանդես գալ նոր խոսույթով։ Տիգրան Աբրահամյանը խոսել է նաև ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի տարածքին հարվածելու իրավունք Ուկրաինային տալու որոշման, դրա ռազմաքաղաքական հնարավոր հետևանքների մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան