«Վերին Լարսի» անցակետում 300-400 հայկական բեռնատար կա, վրացական երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում․ Վահան Հակոբյան

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար հերթում սպասում է 300-400 հայկական բեռնատար, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Մինչ այս վրացական կողմը տեղեկություն էր տարածել, թե ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 2290 բեռնատար տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն, որից 666-ը՝ հայկական։ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդն ասաց, որ վրացական կողմի ներկայացրած՝ հայկական բեռնատարներին վերաբերող թիվն իրականաությանը չի համապատասխանում։ Վահան Հակոբյանը նշեց, որ «Վերին Լարսի» անցակետում իրավիճակն ավելի բարվոք է, քան ներկայացնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդի խոսքով՝ Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում։

«Մեքենաների՝ հերթից դուրս գալու պահին համակարգը չի թարմանում, կամ թարմանում է մի քանի օրից հետո։ Այդ թիվը, որը ներկայացնում են, դա ինչ- որ պահի ֆիսքսված թիվ է, այսինքն՝ մեքենաները դուրս են գալիս, բայց այդ թիվը չի նվազում։ Իսկ ՌԴ-ից Հայաստան ուղևորվող բեռնատարները մի մասն արդեն հասել է, մյուսներն էլ սպասում են իրենց հեթին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ։

Մանյա Պողոսյան