Անկարան հաստատում է․ Թուրքիան արգելափակել է COP29-ին մասնակցելու մեկնող Իսրայելի նախագահի թռիչքը

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Թուրքիան փաստացի խոչընդոտել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի մասնակցությանը COP29 գագաթնաժողովին՝ արգելափակելով նրա ինքնաթիռի թռիչքը Թուրքիայի օդային տարածքի վրայով: Այս մասին  Al-Monitor-ին հաստատել են թուրքական պաշտոնական աղբյուրները։

Իսրայելից Բաքու թռիչք իրականացնելու համար ինքնաթիռը պետք է անցնի կա՛մ Իրանի, կա՛մ Թուրքիայի օդային տարածքով։

Թուրքական պետական լրատվամիջոցները (TRT, Anadolu) հաստատում են, որ Անկարան է արգելափակել Իսրայելի նախագահի թռիչքը։ Նշվում է, որ Իսրայելի իշխանությունները ցանկացել են օգտագործել Թուրքիայի օդային տարածքը Հերցոգի ինքնաթիռի համար, սակայն թուրքական կողմից մերժում են ստացել։ Ադրբեջանական իշխանամերձ Caliber.Az-ը գրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրից հայտնի է դարձել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի՝ Ադրբեջան չժամանելու իրական պատճառը։ Եվ դա ամենևին էլ անվտանգության խնդիր չէ։

«Ինչպես մեզ հայտնի է դարձել, Թուրքիան արգելք է դրել Իսրայելի նախագահի ինքնաթիռի կողմից իր օդային տարածքի օգտագործման վրա։ Ցավոք, մի քանի օր շարունակվող ինտենսիվ բանակցությունները դիվանագիտական խողովակներով չեն տվել արդյունք»,- գրել էր լրատվամիջոցը։

Հերցոգի այցը Բաքու նախատեսված էր նոյեմբերի 19-։  Նոյեմբերի 16-ին Իսրայելի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ  «իրավիճակը գնահատելուց հետո և անվտանգության նկատառումներից ելնելով, նախագահը որոշել է չեղարկել իր այցը Ադրբեջանում կայանալիք կլիմայական համաժողովին»: COP29-ին մասնակցում են  իսրայելցի մի շարք  նախարարներ, որոնք  ընտրել են այլընտրանքային երթուղիներ Վրաստանի տարածքով՝ օգտագործելով կոմերցիոն թռիչքները:

Էմմա Չոբանյան