ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է

Լուրեր

23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
23.06.2026 | 14:15
ՄԻՊ-ը դատապարտել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը
23.06.2026 | 14:13
Քանի Կիևյան կամուրջը փակ է, կանգառասրահ տեղադրեք այդ փողոցում. Կուբատյանը` Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:07
Թուրքմենստանի նախագահն Ալիևի հետ Արցախում է․ նրանք այցելել են Շուշի
23.06.2026 | 14:03
Շիշը շպրտել եմ հանդարտեցնելու համար, սեղանին է դիպել. Միքայել Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:00
Կիևյան կամրջի վրա կիրակի չեն աշխատել, պիտի 24/7 լինի. ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:53
Չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքի մեկնումը Դալարիկ կայարանի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով
23.06.2026 | 13:49
Գնում են մանկապարտեզի բացման ու վախենում պատերին կպնեն. քանդվում է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությանն ինտեգրումը Վրաստանի գլխավոր արտաքին քաղաքական առաջնահերթությունն է, և մենք ամեն ինչ կանենք այդ խնդիրը կատարելու համար,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն․ փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը։

Եվրահանձնաժողովի նոր կազմի մասին, որտեղ պաշտոններ են զբաղեցնում Կուբիլիուսն ու Յուկնեվիչիանեն, լրագրողների հարցին վարչապետը պատասխանեց.

«Կուբիլիուսն ու Ռասան հետաքրքիր չեն, նրանց հետ համագործակցության ռեսուրսը գործնականում ամբողջությամբ սպառված է եւ սա նրանց գործողությունների արդյունքն է։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ Եվրամիության հետ համագործակցությանը, ապա ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախատեսել էինք։ Վրաստանում ավարտվեցին մեկ ընտրություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավարտվեցին ևս մեկ ընտրություններ, ավարտվեցին ճիշտ այնպես, ինչպես կհամապատասխաներ Վրաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Վրաստան-ԵՄ հարաբերություններին: Հիմա մնացել է ևս մեկ՝ երրորդ հարց, սա Ուկրաինայի պատերազմի ավարտն է, և արդեն ակտիվորեն խոսվում է այն մասին, որ Ուկրաինայում պատերազմը շուտով կավարտվի։ Իհարկե, այս երեք իրադարձության ավարտից հետո ամեն ինչ կգնա դրական ուղղությամբ։ Մենք վստահ ենք, որ Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաև Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները որակապես ծանրաբեռնված կլինեն»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյո՞ք վտանգ է սպառնում Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմին։

«Այս ամենը բացարձակապես անլուրջ է։ Ամեն ինչ գնալու է դեպի հարաբերությունների որակական զարգացում, ինչը մեզ համար կարևոր է։ Եվրամիությանն ինտեգրումը Վրաստանի գլխավոր արտաքին քաղաքական առաջնահերթությունն է, և մենք ամեն ինչ կանենք այդ խնդիրը կատարելու համար։ Դրա համար մենք չորս տարվա ընթացքում կկատարենք Ասոցացման համաձայնագրով և ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը։ Սա մեր պատասխանատվությունն է հասարակության առաջ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։