Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ֆինանսական մասը չի գերազանցի 100 մլն դրամը

Լուրեր

06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
Բոլորը

Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի միջոցառումներն այս տարի կանցնեն «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, իսկ միջոցառումները անցկացվելու են աննախադեպ ապակենտրոնացվածությամբ։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Միջոցառմանը հրավիրվելու են տարբեր արտիստներ, այդ օրը լինելու են նաև պարգևատրումներ ՀՀ վարչապետի կողմից։ Կփորձենք մտածել նաև ինչ-որ նորություն՝ փորձելով է՛լ ավելի օրիգինալ բան մտածել»,- ասաց Աղաջանյանը։

Վերջինս  նշեց, որ Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները փակ են լինելու երթևեկության համար։ Շատ կարևոր տարբերություն կլինի նախկինում կազմակերպված միջոցառումներից, երբ կային հստակ արտիստների մի խումբ, որոնք օգտվում էին ինչ-որ չափով ելույթ ունենալու մենաշնորհից պետության կողմից կազմակերպված միջոցառումներից, դուք կտեսնեք բոլորովին նոր դեմքեր՝ երիտասարդ, տաղանդավոր դեմքեր», – ասաց Աղաջանյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 21-ին վարչապետը քաղաքացիներին կընդունի ոչ թե ինչպես նախկին իշխանությունների օրոք էր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզհամերգային համալիրում, այլ՝ Բաղրամյան 26-ում, որտեղ քաղաքացիների համար նախատեսված են անակնկալներ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև նշեց, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումներին մասնակցելու հրավեր է ուղարկվելու Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին, որպեսզի նրանք ևս ներկա լինեն՝ միջոցառումները փորձելով համատեղել քարոզարշավի հետ։

Անդրադառնալով միջոցառումների համար հատկացված գումարներին՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց․ «Միջոցառումների ֆինանսական մասը չի գերազանցել 100 մլն դրամի շեմը»։

Ասուլիսին մասնակցող ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ նկատեց, որ միջոցառումների ցանկում ընդգրկված կլինի «Սելֆիի ժամ» խորագիրը, որի ընթացքում քաղաքացիները կարող են սելֆիներ անել հայտնի գործիչների հետ։

Նշենք, որ միջոցառումների մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակում, ժամը 12։00-ին։