Ուղղակի կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում էթնիկ զտման մեղավոր երկրում. Գրետա Թունբերգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովին մասնակցելու համար ՀՀ է ժամանել շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Համաժողովը կազմակերպվել է ի պատասխան ՄԱԿ-ի որոշման՝ արտոնել Ադրբեջանին հյուրընկալելու COP29-ը՝ չնայած Արցախի ժողովրդի նկատմամբ ագրեսիայի հետ կապված անհանգստություններին, ինչպես նաև ավտորիտար քաղաքականությանը և հայատյացությանը։ Թունբերգն ավելի վաղ հայտարարել էր Բաքվում ընթացող COP-29 համաժողովը բոյկոտելու մասին, այցելել էր Վրաստան, ապա ժամանել Հայաստան։

«Ինչո՞ւ ես COP29-ում չեմ, դա շատ պարզ է՝ մեր և իրենց օրակարգերի շատ տարբեր են։ Ադրբեջանը պատասխանատու է էթնիկ զտման համար, կեղծավորություն ու երկերեսանիություն է, թե, իբր, այն կլիմային միտված կոնֆերանս է։ Ադրբեջանը ոչ միայն կարողանում է այս սարսափելի հանցագործությունները կատարել և չպատժվել, այլ նաև նրանց համար դռներ են բացվում»,- շեշտեց Թունբերգը։

Էկոակտիվիստի խոսքով՝ աշխարհը լուռ է Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող այս ողջ գործընթացի ժամանակ. «Կլիմային ուղղված կոնֆերանսները, եթե անցկացվում են այդպիսի վայրում, այնպիսի երկրում, որը ճնշում է իր իսկ բնակչությանը, իրականացնում խոշտանգումներ, բռնի տեղահանումներ, պանտանդառումներ, անհանդուրժելի և անընդունելի է»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։