Կբացվի Հարավային Ամերիկայի առաջին «Թումո» կենտրոնը

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

Կբացվի Հարավային Ամերիկայի առաջին «Թումո» կենտրոնը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բուենոս Այրեսի կրթության նախարար Մարիա դե լաս Մերսեդես Միգելին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Ժաննա Անդրեասյանը ողջունել է Բուենոս Այրեսի կրթության նախարարին և կարևորել Հայաստանի և Արգենտինայի միջև առկա բարեկամական ու բազմակողմանի հարաբերությունների խորացումն ու զարգացումը, լավագույն փորձի փոխանակմանը միտված նախաձեռնությունների խրախուսումը: Այս համատեքստում նախարարը կարևորել է մասնավորապես հայաստանյան կրթական լավագույն բրենդներից մեկի՝ «Թումոյի» կրթական մոդելի տարածումն ու հասանելիությունը նաև Բուենոս Այրեսի պատանիների համար՝ շեշտելով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ 2025 թվականին Բուենոս Այրեսում նախատեսվում է «Թումո» կենտրոնի հիմնում:

Բուենոս Այրեսում հիմնվող «Թումո» կենտրոնն առաջինն է Հարավային Ամերիկայում. այն շուրջ 3000 պատանու հնարավորություն կընձեռի ոչ ֆորմալ մասնագիտական կրթություն ստանալու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անիմացիան, խաղերի ստեղծումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, ֆիլմերի ստեղծումը, գրաֆիկական դիզայնը, 3D մոդելավորումը, ծրագրավորումը և այլն:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև արգենտինահայ համայնքի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Անդրադառնալով Բուենոս Այրես քաղաքի կրթության նախարարության հետ կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, նորարար լուծումների կիրառման բնագավառում փոխհամագործակցության, ուսումնական հաստատությունների միջև կապերի ընդլայնման հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանը նաև ներկայացրել է ՀՀ-ում տեխնոլոգիական կրթության զարգացմանը միտված ծրագրերը, որոնք հետաքրքրություն են առաջացրել տարբեր միջազգային հարթակներում: Նախարարը անդրադարձել է ՀՀ դպրոցներում իրականացվող ռոբոտաշինության և ինժեներական «Արմաթ» լաբորատորիաներին, «ՔՈԱՖ» ոչ ֆորմալ կրթական կենտրոնին, ինչպես նաև 16 ավագ դպրոցներում 2023 թ. սեպտեմբերից մեկնարկած «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրերին: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ այս տարվա սեպտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ներկայացվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման փորձառությունը. ծրագիրը մեծ արձագանք է ստացել միջազգային գործընկերների շրջանում, որը փաստում է Հայաստանի ներուժը դպրոցական մակարդակում խորացված ԱԲ կրթության ներդրման և կրթական նորարարության առաջնորդման ասպարեզում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով ՀՀ-ում կրթության բովանդակության բարելավման նպատակով հաստատված հանրակրթության պետական նոր ​​չափորոշչին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 2021-2022 ուսումնական տարվանից այն փորձնական ներդրվել է Տավուշի մարզի դպրոցներում, իսկ Համաշխարհային բանկի իրականացրած անկախ գնահատման զեկույցի համաձայն՝ նոր չափորոշչով սովորողների շրջանում երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել:

«Բուենոս Այրես քաղաքի կրթության նախարար Մարիա դե լաս Մերսեդես Միգելը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության՝ նորարարական կրթության ջատագով լինելու նախաձեռնողականությունը: Նա ցանկություն է հայտնել ուսումնասիրել մեր երկրի փորձն այս ուղղությամբ: Մարիա դե լաս Մերսեդես Միգելը նշել է՝ Արգենտինայում ևս կրթական ակտիվ բարեփոխումներ են ընթանում, այդ թվում նախագծային ուսուցման ներդրման ուղղությամբ, որին կնպաստի նաև «Թումո» կրթական մոդելը:

Բուենոս Այրեսի կրթության նախարարը ողջունել է նաև Հայաստանի պատրաստակամությունը՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրին՝ ընդգծելով, որ աշակերտների բնագիտության և մաթեմատիկայի կարողությունների գնահատման տեսանկյունից այն կարևոր հարթակ է:

Ընդգծելով ԲՏՃՄ ուղղություններով կրթության կարևորությունը՝ Մարիա դե լաս Մերսեդես Միգելը նշել է կանանց ներգրավվածության բարձրացման հարցը՝ որպես մարտահրավերային խնդիր: ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ Հայաստանում ևս այն առանձին քաղաքականության թիրախ է»,- ասվում է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նախադպրոցական կրթության ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորություններին, ուսուցիչների և սովորողների կարողությունների զարգացմանը միտված ծրագրերին: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հավելել են գերատեսչությունից: