Լավ չի անում, որ չի անում․ Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանից սպասող կոչերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
Բոլորը

«Իմ քայլը» դաշինքի անդամ Արամ Սարգսյանն այսօր դաշինքի հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործող իշխանության սկզբնական փուլի քայլերը և համերաշխության կառվարության ձևավորումը շատ դրական էր համարում, սակայն այդ տեմպով շարունակել էր պետք, քանի որ ժողովուրդը սիրո և հանդուժողականության էր կարոտ և չի ուզում ինքն իր հետ կռվել։

«Բայց այն ուղեգիծը, որին նայում ես, ինձ չի բավարարում։ Չկա Փաշինյանի թիմից մեկն, ով նրան այդքան օժանդակած լինի հարցազրույցներով և այլն, բայց ես դա արել եմ։ Հիմա Փաշինյանի թիվ մեկ խնդիրը պետք է լինի իսկապես արդար ընտրություններ անցկացնելը։ Փաշինյանը պետք է կոչով հանդես գար, որ չկան սև ու սպիտակներ, պետք է հանդես գար հորդորով, որ համացանցում իրար հանդեպ վիրավորական քոմենթներ պետք չի գրել»,- ասաց Արամ Սագսյանը։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ չի անում, Արամ Սարգսյանը պատասխանեց․ «Լավ չի անում, որ չի անում»։

Արամ Սարգսյանը նշեց, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրը արտահերթ ընտրությունների անցկացումն է: «Թե՛ Փաշինյանը, թե՛ ես չենք տեսնում այդ մեխանիզմը, թե ինչպես պետք է դա արվի։ Ես կարծում էի, որ  վարչապետը հրաժարական կտա, որից հետո խորհրդարանը կցրվի, բայց այս հակադրությունները դրան խանգարում են։ Արտահերթ ընտրության գնալու միակ տարբերակը ոչ թե վախեցնելն է, այլ կոնսենսուսի բերելը։ Երբ նայում եմ, հասկանում եմ, որ այո՛ խնդիրներ են առաջացել, որովհետև այն ուժերը, որոնք կողմ էին արտահերթ ընտրություններին, հիմա դրան կողմ չեն և դրա մեղավորը ես  կամ էդմոն Մարուքյանը չենք, դրա միակ մեղավորը գործող իշխանությունն է, որը պետք է ոչ թե ասի՝ որ բա ինչ պետք ա անեին, պետք է քվերակեին, այլ խնդիրները պետք է լուծի այնպես, որ էլի գան քվերակեն»,- ասաց Արամ Սարգսյանը։