Միրզոյանը Շվեդիայում քննարկմանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները

Լուրեր

09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնում մասնակցել է կլոր սեղան քննարկման: Նախարար Միրզոյանին ողջունել և քննարկումը վարել է կենտրոնի տնօրեն Ֆրեդրիկ Լոյդքվիստը, քննարկմանը մասնակցել են փորձագիտական ու քաղաքացիական հասարակության շրջանակների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Իր ներածական խոսքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, ՀՀ անկախության, ինքնիշխանության, դիմակայունության շարունակական ամրապնդման ուղղությամբ ներդրվող ջանքերը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման հարցերի, նոր գործընկերությունների զարգացման, լայն աշխարհագրությամբ երկրների ու կառույցների հետ փոխգործակցության առանձնահատկություններին ու հեռանկարներին։

Հայաստան-Շվեդիա օրակարգի զարգացմանն անդրադարձ է կատարվել թե՛ երկկողմ քաղաքական երկխոսության, թե՛ ԵՄ հետ գործընկերության խորացման համատեքստում։ ՀՀ-ԵՄ փոխգործակցության համատեքստում ընդգծվել են արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև ակնկալիքները՝ ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին, ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին համահունչ։

Իր խոսքում, ինչպես նաև հարցուպատասխանի ձևաչափով նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում զարգացումների դինամիկային և անվտանգային իրավիճակին։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը, կայուն խաղաղության հաստատման հեռանկարներն ու այդ ճանապարհին առկա մարտահրավերները։

Տարածաշրջանային կայունության և տնտեսական զարգացման համատեքստում անդրադարձ է կատարվել տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին և այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ որպես ենթակառուցվածքների գլոբալ ցանցի հնարավոր կարևոր բաղադրիչ:

Հանդիպման վերջում ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։