COP29-ին մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չունենք. ԱԳ փոխնախարար

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

«COP29-ին մասնակցության որոշում դեռ չունենք, երբ լինի որոշում, կտեղեկացնենք՝ որոշում կա՞ մասնակցելու կամ չմասնակցելու և ինչ մակարդակով»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: «Եվրոպական երկրների հայտարարությունները COP29-ին ընդառաջ գերիների հետ կապված խոսում են այն մասին, որ գերիների խնդրի հասցեագրումը շատ կարևոր է, և մենք նույնպես այդ աշխատանքներն ենք տանում, որ բոլոր հայ ռազմագերիները և այլ պահվող անձինք ի վերջո վերադառնան Հայաստան»,- նշել է Կոստանյանը:

Հիշեցնենք՝ Factor.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի պատասխանում՝ Հայաստանը մասնակցելո՞ւ է COP29-ին, թե՞`ոչ: ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Factor.am-ի հարցադրմանն ի պատասխան միայն ասել էր, որ Հայաստանի մասնակցության կամ չմասնակցության վերաբերյալ հարցին կպատասխանեն: Թե երբ կլինի պատասխանը՝ խոսնակը չէր մասնավորեցրել։

Նշենք, որ Ադրբեջանում այսօր մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը: Ավելի վաղ Բաքվից հայտարարել էին, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի անունով հրավեր են ուղարկել ՀՀ-ին՝ մասնակցելու Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին։ Դրանից հետո ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը մոտ ապագայում կկայացնի որոշում, թե ինչ մակարդակով է ներկայացված լինելու Բաքվում կայանալիք COP-29-ին։

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Բաքու մեկնելու մասով դեռ որոշում չկա: «Մեր մասնակցությունը COP-29-ին որևէ կերպ հաստատված չէ։ Մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել։ Իհարկե, նաև չենք էլ բացառում, բայց պետք է հասկանանք, թե ինչի մասին է խոսքը»,- նշել էր Միրզոյանը:

Հայտնի է, որ Հայաստանի արտգործնախարարն այսօրվանից երկօրյա այցով մեկնել է Շվեդիա:

 

Մանյա Պողոսյան