Բաքվում տեղի է ունեցել COP29-ի պաշտոնական բացումը

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Այսօր Բաքվի Օլիմպիական մարզադաշտում  տեղի է ունեցել ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի՝  COP29 համաժողովի բացման արարողությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բացման արարողության շրջանակներում COP29-ի նախագահությունը տրվել է Բաքվին, իսկ Ադրբեջանի  բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը ընտրվել է COP29-ի նախագահ։

Որոշումը ներկայացրել է COP28-ի նախագահ Սուլթան Ահմեդ Ալ Ջաբերը և նախագահությունը փոխանցել է Բաբաևին։

Ալ Ջաբերը, ելույթ ունենալով բացման արարողության ժամանակ, ընդգծել է վճռական գործողությունների անհրաժեշտությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի «Հանուն կանաչ աշխարհի համերաշխության» կարգախոսը։ Նա կոչ է արել երկրներին համագործակցել և գործընկերային հարաբերություններ ստեղծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում։

Համաժողովը տևելու է մինչև նոյեմբերի 22-ը։ Գլխավոր միջոցառումը՝ առաջնորդների գագաթնաժողովը, անցկացվելու է նոյեմբերի 12-13-ը։ Սպասվում է, որ միջոցառմանը ելույթ են ունենալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այլ երկրների ղեկավարներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի