Պատկերացրեք՝ մեր պաշտոնյաները խոսում են Ղարաբաղի հարցից և գաղտնալսվում են և, ասենք, վաճառում են Ադրբեջանին. Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ակնհայտ է, որ գաղտնալսումը շոշափում է մեր անվտանգությունը, ուրեմն՝ կառավարությունն անելիք ունի այս ոլորտում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրությանը:

«Հիմա պատկերացրեք, որ մեր պաշտոնյաները՝ տարբեր պաշտոնյաներ, խոսում են Ղարաբաղի հարցից ու գաղտնալսվում են և, ասենք, վաճառում են Ադրբեջանին կամ իրենք՝ ադրբեջանցիներն են գաղտնալսում: Ակնհայտ է, որ դա շոշափում է մեր անվտանգությունը, ուրեմն կառավարությունն անելիք ունի այդ ոլորտում: Տեխնիկան զարգանում է, ամեն ինչ շատ ավելի հեշտ է հիմա»,- հավելեց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է հրապարակված ձայնագրությանը, ապա Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ քաղաքական տեսանկյունից նորմալ խոսակցություն էր: «Աղմուկը մեծ էր, սկանդալային որակումը տրվեց: Ես ուշադիր լսեցի, թե ինչ են խոսում պարոն Վանեցյանն ու պարոն Խաչատրյանը: Ես հիմա մարդու իրավունքների տեսանկյունից չեմ ասում, բայց քաղաքական տեսանկյունից նորմալ խոսակցություն էր: Երկու քաղաքական գործիչ ունեցել են բավական նորմալ, նույնիսկ մտահոգ քննարկում: Ես չեմ՝ դա անօրինական է, նույնիսկ սխալ է քննարկել՝ ինչ են ասել, ինչ չեն ասել, բայց ոչ մի արտառոց, անսպասելի բան չտեսա: Մտահոգված էին, մենք էլ ենք մտահոգ՝ ինչ է կատարվում մեզ մոտ»,- հավելեց քաղաքագետը:

Իսկ գաղտնալսման թիրախում հայտնվեցին հենց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները, քանի որ, ըստ Գրիգորյանի, նրանք պայքարում են կոռուպցիայի դեմ, նրանք Մարտի 1-ն են բացահայտում: «Եվ նայեք՝ հակահեղափոխական ուժերի քաղաքականությունն ինչի վրա է հիմնված. եթե սկզբից նրանք սկսեցին քաղաքականացնել այդ խնդիրները՝ պատասխանատվությունից խուսափելու համար, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ասացին՝ մենք քաղաքական դեմքեր ենք, մեզ հետապնդում են, հիմա, ինչքան ես հասկանում եմ, այդ ճամբարում կան մարդիկ, որոնք անձնականացնում են այդ խնդիրը»,- հավելեց Ստեփան Գրիգորյանը:

Դրանում քաղաքագետը լուրջ սպառնալիք է տեսնում. «Խոսքն այն սպառնալիքների մասին է, որոնք հնչեցին Նիկոլ Փաշինյանի, Սասուն Խաչատրյանի հասցեին, բաց սպառնալիքների: Քաղաքականից հարցը տեղափոխում են դեպի ռազբորկայի, քուչի ռազբորկայի մակարդակ: Պետությունների ապակայունացումը հենց այստեղից է սկսվում: Նույնիսկ հակահեղափոխական ուժերին կոչ եմ անում խելք հավաքել, իրենք էլ ունեն կորցնելու բան: Անթույլատրելի է: Կոնկրետ պաշտոնյաներին են ուղղված են սպառնալիքները, այն պաշտոնյաներին, որոնք Մարտի 1-ի բացահայտմամբ են զբաղված»:

Եվս մեկ սպառնալիք էլ քաղաքագետը համարում է, այսպես ասած, «ֆեյքերի պայքարը». երբ բաց քննարկումներ են տեղի ունենում, էլ ի՞նչ կռիվ: «Բայց մարդիկ թաքնվում են ինչ-որ ֆեյքերի տակ: Պետական մարմիններին առաջարկում եմ ուսումնասիրել, այդ ֆեյքերի ծագումը պետք է շատ արագ իմանալ: Մեկ-երկու դեպքում եթե բռնես, կդադարեցնես: Քանի որ դա միտումնավոր է արվում, սրվում է հակահեղափոխական դաշտից, անձնականացվում է, եթե հեռուն գնա, Աստված գիտի՝ ինչ կլինի»,- հավելեց Ստեփան Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: