Օրենքի խախտում՝ Փաշինյանի ներկայությամբ. ինչ պատասխանատվություն է նախատեսվում

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցող պաշտոնական միջոցառումներին արդեն իսկ հնչում է ՀՀ պետական օրհներգի այն տարբերակը, որն առաջարկում են կիրառել ՔՊ-ական պատգամավորները։

Մասնավորապես, ՀՀ կառավարության յութուբյան էջում տեղադրվել է վարչապետի՝ Հակակոռուպցիոն կոմիտե այցը լուսաբանող տեսանյութ, որտեղ օրհներգի առաջին քառատողից հետո երգչախումբն անցում է կատարում չորրորդ քառատողին․

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի՝ որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։

Որից հետո կատարում են երկրորդ քառատողը և ավարտում երրորդով․

«Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան»։

Պաշտոնական արարողակարգի ժամանակ կիրառվում է հենց այն տարբերակով, ինչպես առաջարկում են Ալեն Սիմոնյանը, Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը։

ՔՊ-ականները ցանկանում են, որ ՀՀ օրհներգն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով։

««Այսինքն՝ ոչ թե «զոհվի» տողով, այլ «Թող միշտ պանծա Հայաստան» տողով: Բայց, մեծ հաշվով, ոչինչ դուրս չի մնում, ընդամենը փոքրիկ տեղափոխություն է տեղի ունենում», – «Ազատություն» Ռ/Կ-ի լրագրողի հարցին պատասխանել է նախաձեռնության հեղինակներից Թագուհի Ղազարյանը:

Ավելին՝ ՔՊ-ականներն իրենց նախագծում էլ գրել են, որ արդեն իսկ կիրառում են տեղափոխված տարբերակը։

«Հարկ է նշել նաև, որ վերջին շրջանում ՀՀ օրհներգը որոշ միջոցառումների ժամանակ հնչել է նշված տարբերակով և հավանության է արժանացել հանրության շրջանակների կողմից»,-նախագծում նշել են ՔՊ-ականները՝ չհստակեցնելով, թե հանրության որ շրջանակներին նկատի ունեն և ինչպես են ծանոթացել այդ շրջանակների դիրքորոշմանը։

Արդյոք սա «ՀՀ պետական օրհներգի մասին» օրենքի խախտում չէ։ Factor.am-ն ուսումնասիրել է «ՀՀ օրհներգի մասին» ՀՀ օրենքը, որի 2-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է․ «Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի սույն օրենքի հավելվածով հաստատված երաժշտական խմբագրությամբ և տեքստի համապատասխանությամբ»։

Օրենքին կից հավելվածում էլ ներկայացված է օրհներգի տեքստի բոլորին հայտնի տարբերակը՝ առանց տեղափոխումների։ Ստացվում է՝ Փաշինյանի ներկայությամբ խախտվում է ՀՀ օրհներգի կատարման սահմանված կարգը։
«ՀՀ օրհներգի մասին» ՀՀ օրենքում նշվում է․ «Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով»։

Նշենք՝ Քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ զինանշանը, պետական դրոշը կամ պետական օրհներգն անարգելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

 

Նարեկ Կիրակոսյան