Կառավարությունը հաստատել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

Լուրեր

09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

«2021 թվականին հաստատվել է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որի ամբողջական ներդրումը նախատեսվում է 2025-2026 ուսումնական տարում: Գործընթացն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև հաստատությունների՝ բովանդակային արդյունավետ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման համար Երևանում և մարզերում մենթորական հաստատություններ են ձևավորվել, կազմակերպվել են մասնագետների վերապատրաստումներ»,– ասվում է ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած պետության կողմից որդեգրված մանկավարժական աշխատանքի գրավչության բարձրացմանն ուղղված քաղաքականության իրականացմանը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում, համապատասխան որակավորմամբ մասնագետների բացակայությամբ պայմանավորված, առկա են դաստիարակների թափուր հաստիքներ: Գյուղական փոքր բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից հայտարարված դաստիարակի թափուր հաստիքի համալրման մրցույթները շատ հաճախ չեն կայանում՝ պաշտոնի որակավորման պահանջին համապատասխան մասնագետների բացակայության պատճառով: Խնդրի կարգավորման նպատակով նախագծով առաջարկվում է ամրագրել դաստիարակի պաշտոնի որակավորման պահանջին չբավարարող, սակայն մանկավարժական կրթություն ունեցող անձանց՝ դաստիարակի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հնարավորությունը: Ըստ այդմ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում կներդրվի նախադպրոցական մանկավարժական 20 կրեդիտի համակարգը և կսահմանվի մասնագիտությունների որոշակի շրջանակ, որոնք մոտ են նախադպրոցական մանկավարժությանը և համապատասխան դասընթացներ անցնելուց ու համապատասխան կրեդիտներ հավաքելուց հետո այդ մասնագետները կկարողանան հավասար պայմաններով մասնակցել թափուր տեղի մրցույթներին: Վերոգրյալի համատեքստում առաջարկվում է օրենքում կիրառվող հասկացությունների թվում «դաստիարակ» հասկացությունն առանձին սահմանել:

«2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ պետական բյուջեի միջոցների հաշվին նախադպրոցական հաստատությունների տնօրենների և մանկավարժական աշխատողների համար կազմակերպվում են մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործմանն ուղղված պարտադիր վերապատրաստման դասընթացներ»,– հայտնում են գերատեսչությունից։

Նախագծով առաջարկվում է վերապատրաստումներ նախատեսել նաև դաստիարակի օգնականի պաշտոնը զբաղեցնող անձանց համար, հատկապես որ նրանց զգալի մասն ունի առավելագույնը միջնակարգ կրթություն: Նախատեսվում է, որ վերապատրաստման դասընթացի ծավալը և տևողությունը, ի տարբերություն տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստումների, ընդգրկուն չի լինի և կներառի միայն բարեվարքության և նախադպրոցական տարիքի երեխաների տարիքային ֆիզիոլոգիայի և հոգեբանության առանձնահատկություններին վերաբերող թեմաներ:

Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակում նախատեսվում է նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չունեցող շուրջ 200 բնակավայրում ստեղծել համապատասխան ֆիզիկական պայմաններ: Հատկապես նշված բնակավայրերում համապատասխան որակավորմամբ մասնագետների առկայությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնին վերապահել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի սահմանման լիազորող նորմ:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական հիմնական, այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային և միջազգային կրթական ծրագիր՝ նախադպրոցական կրթության առնվազն մեկ տեսակով: Նախադպրոցական ծառայություն կարող է իրականացվել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից, որն իրականացվում է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա: Հետևաբար, նախադպրոցական կրթական ծրագրով և նախադպրոցական ծառայությամբ լիցենզավորման հայտ կարող են ներկայացնել միայն իրավաբանական անձինք (տարբեր կազմակերպաիրավական ձևերով՝ ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ՀԿ և այլն)՝ որպես իրավաբանական անձ պետական գրանցում ստանալուց հետո:

Այսպիսով՝ իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության որակի լավարկմանն ուղղված գործիքակազմի ներդրմանը, հաստատությունների բնականոն գործունեության ապահովմանը, ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը: