ՊԵԿ-ը կանխել  է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակի ներկրման փորձ

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

Օրերս ՀՀ ՊԵԿ-ը տվյալներ էր ստացել առ այն, որ «Ագարակ» մաքսային անցման կետի տարածքում՝ մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված ռենտգեն սարքավորման ետնամասում՝ պետական սահմանին կից, առկա է մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։

«Ստացված տեղեկությունն իրացնելիս՝ նշված հատվածում կոմիտեի ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները  հայտնաբերել են  առանց ակցիզային մակնշման ծխախոտների 29 արկղ, որոնց մեջ առկա են եղել    14500 տուփ «VAN», «Marlboro Nano», «Marlboro», «LAMER», «Wisdom» գրառմամբ ծխախոտներ:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված ծխախոտի խմբաքանակը հնարավոր է պատկանում է ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ին։  Պարզվել է, որ վերջինս, օրերս, իր կողմից վարած բեռնատար ավտոմեքենայով  ԻԻՀ-ից ՀՀ է տեղափոխել նշված ծխախոտները:  Քաղաքացին  14500 տուփ ծխախոտը դատարկել և թաքցրել է Հայաստանի պետական սահմանի մոտ՝ նպատակ ունենալով շրջանցել մաքսային հսկողությունը և դրանք տեղափոխել ՀՀ պետական սահմանով, ինչի վերաբերյալ նա  տվել է հայտարարություն։

Դեպքի առթիվ ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 312-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` Հայաստանի Հանրապետության պետական սահմանով  ապրանքների և տրանսպորտային միջոցների  տեղափոխումը` մաքսային հսկողությունը շրջանցելով, կազմվել է մաքսային կանոների խախտման վերաբերյալ արձանագրություն և մնացած փաստաթղթերի հետ ներկայացվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։