Մենք որևիցե թեկնածուի հետ բանավիճելու խնդիր չունենք, բայց որպես առաջատար թեկնածու առանձնացնում ենք Հայկ Մարությանին և Նաիրա Զոհրաբյանին. թող բանավիճեն. Վահե Էնֆիաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
Բոլորը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե էնֆիաջյանի համոզմամբ՝ Նաիրա Զոհրաբյանի և Հայկ Մարությանի բանավեճը բոլորին էլ հետաքրքիր կարող է լինել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորն՝ անդրադառնալով հարցին ՝ ինչո՞ւ Հայկ Մարությանը պետք է բանավիճի հենց Նաիրա Զոհրաբյանի հետ։

«Մենք ընդհանրապես բոլոր թեկնածուների հետ բանավիճելու խնդիր չունենք։ Բայց հիմնական մրցակցությունը, ինչպես առանձնացնում են տարբեր սոցիոլոգիական կազմակերպություններ, Նաիրա Զոհրաբյանի և Հայկ Մարությանի միջև է, դրա համար էլ առաջարկում եմ՝ թող իրենց մեջ այդ բանավեճը տեղի ունենա»,- ասաց պատգամավորը։

Վերջինս նաև նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը որևէ մեկին սպիտակեցնելու կամ սևացնելու ցանկություն չունի, և իրենք բոլորն էլ եռագույնի ներքո ենք գործում։

«Մենք կարծում ենք, որ հավասար պայմաններով հանդիպում տեղի կունենա։ Մենք վստահ ենք, որ Նաիրա Զոհրաբյանը երկրի ներքաղաքական գործընթացներին տեղյակ մարդ է, կազմակերպչական ջիղ ու ունակություններ ունի և որևիցե խնդիր չենք տեսնում»,- ասաց Վահե Էնֆիաջյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։