Միքայել Մինասյանին պատկանած ընկերության տնօրենի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 6-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանին պատկանած՝ ծխախոտային արտադրանքի ներմուծման և իրացման գործունեությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից հարկերից խուսափելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի օգոստոսի 14-ին ՍՊ ընկերության տնօրեն Է.Խ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը):

Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել ու հաստատվել է, որ Է.Խ.-ն, 2011-2014 թվականներին հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ին պատկանած՝ ծխախոտային արտադրանքի ներմուծման և իրացման գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, Մ.Մ.-ի, Լ.Ա.-ի և Ա.Պ.-ի կազմակերպմամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու նպատակով, նշված ՍՊ ընկերության հաշվետվություններում և հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Արդյունքում՝ պետությանը չի վճարվել 163 միլիոն 129 հազար դրամ շահութահարկ, 21 միլիոն 521 հազար դրամ և 120 հազար դրամ եկամտային հարկ:

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 6-ին հաստատել է Է.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Մեղադրյալներ Մ.Մ.-ի, Լ.Ա.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ դատարանների որոշմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը. նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում»,- ասված է հաղորդագրությունում։