Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետը սպառնալիք է մարդու իրավունքների համար ԱՄՆ-ում և աշխարհում․ HRW

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում լուրջ սպառնալիք է մարդու իրավունքների համար ԱՄՆ-ում և աշխարհում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Նշվում է, որ այդ մտահոգություններն արտացոլում է Թրամփի կողմից մարդու իրավունքների խախտումներն իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում, նրա աջակցությունը սպիտակամորթների գերակայության գաղափարախոսություններին, ծայրահեղ հակաժողովրդավարական ​​և հակաիրավական քաղաքականությունը, որն առաջարկվում է նախկին օգնականների կողմից ղեկավարվող վերլուծական կենտրոնների կողմից, ինչպես նաև նախընտրական խոստումները, ներառյալ՝ միլիոնավոր ներգաղթյալների ձերբակալությունն ու արտաքսումը և քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդարը:

«Դոնալդ Թրամփը չի թաքցրել ԱՄՆ-ում միլիոնավոր մարդկանց իրավունքները ոտնահարելու իր մտադրությունը։ Անկախ հաստատությունները և քաղաքացիական հասարակության խմբերը, ներառյալ՝ Human Rights Watch-ը, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի նա և նրա վարչակազմը պատասխանատվության ենթարկվեն չարաշահումների համար»,- ասել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Տիրանա Հասանը։

Կազմակերպությունը նշում է, որ «2025» նախագիծը, որը Թրամփի նախկին խորհրդականների և քաղաքական դաշնակիցների կողմից գրված ծրագիր է, մանրամասնում է բազմաթիվ այլ վիրավորական, հաճախ՝ ռասայական խտրական քաղաքականություն, որոնք կարող է ընդունել նոր վարչակազմը: Թեև Թրամփը հերքել է իր կապը դրա հետ, նրա հայտարարություններից շատերը կրկնում են դրա հիմքերը:

Թրամփը խոստացել է հակահարված տալ իր քաղաքական թշնամիներին։ Ելույթների և նախընտրական հարցազրույցների ընթացքում նա օգտագործում է ավելի ու ավելի վտանգավոր հռետորաբանություն՝ իր քննադատներին անվանելով «ներսից թշնամի»։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Թրամփը պակաս հարգանք է դրսևորել պայմանագրերի, բազմակողմ հաստատությունների կամ ռեպրեսիվ կառավարությունների ներքո ապրող մարդկանց իրավունքները պաշտպանելու ջանքերի նկատմամբ:

Թրամփը դեմ է արտահայտվել մեծ հակամարտությունների և ճգնաժամերի ժամանակ մարդասիրական օգնության ու քաղաքացիական պաշտպանության ջանքերի ֆինանսավորմանը: Թրամփի նոր վարչակազմի օրոք իրավունքները ոտնահարող կառավարությունների հետ հավանական համագործակցությունը վտանգում է այս կառավարություններին քաջալերել՝ հետագայում վնասելու իրենց իրավասության շրջանակում գտնվող մարդկանց։

«Իրավունքները հարգող հաստատությունները և պաշտոնյաները պետք է պահեն գիծը Թրամփի վարչակազմի օրոք։ Համաշխարհային առաջնորդները, դաշնային և պետական ​​աշխատողները, ակտիվիստներն ու շարքային քաղաքացիները դերակատարում ունեն մարդու իրավունքների պաշտպանության և Թրամփի կողմից խոստացած չարաշահումների իրականացման գործում»,- ասել է Հասանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի