Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ 47-րդ նախագահ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ 47-րդ նախագահ, գրում է VOA-ն։ Նշվում է, որ Վիսկոնսինում հաղթանակով Թրամփը ստացել է նախագահ դառնալու համար անհրաժեշտ ընտրիչների 277 ձայները։ Նրա հաղթանակն արդեն հաստատել են բոլոր խոշոր լրատվամիջոցներն ու հետազոտական գործակալությունները, այդ թվում՝ Associated Press-ը, CNN-ը, Reuters-ը և Edison Research-ը:

«Ամերիկան մեզ աննախադեպ և հզոր մանդատ է տվել»,- վաղ առավոտյան ասել է Թրամփը Ֆլորիդայի Փալմ Բիչ շրջանում դիմելով երկրպագուների ոգևորված ամբոխին:

VOA-ն նշում է, որ Թրամփի քաղաքական կարիերան, կարծես, ավարտված էր այն բանից հետո, երբ 2021 թվականի հունվարի 6-ին ընտրությունների կեղծման մասին նրա պնդումները հանգեցրին Կապիտոլիում նրա կողմնակիցների ներխուժման՝ փորձելով տապալել 2020 թվականին կրած պարտությունը:

Սակայն, ըստ լրատվականի, Թրամփը հաղթեց իր դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսին՝ օգտվելով բարձր գների և անօրինական ներգաղթի պատճառով աճող հանցագործությունների վերաբերյալ ընտրողների մտահոգություններից:

ԱՄՆ-ում ընտրիչների քվեարկության օրը սահմանվում է օրենքով, համաձայն ԱՄՆ Կոնգրեսի որոշման։ Ըստ օրենքի՝ ընտրիչների հավաքն անցկացվում է նախագահական ընտրություններից հետո դեկտեմբերի երկրորդ երկուշաբթիից հետո առաջին չորեքշաբթի օրը։ Այս սկզբունքի համաձայն՝ 2024 թվականին դեկտեմբերի երկրորդ երկուշաբթին դեկտեմբերի 9-ն է, իսկ դրան հաջորդող առաջին չորեքշաբթին՝ դեկտեմբերի 11-ը։ Այս օրն է, որ յուրաքանչյուր նահանգի ընտրիչները հավաքվում են իրենց նահանգների մայրաքաղաքներում և պաշտոնապես քվեարկում նոր նախագահին և փոխնախագահին ընտրելու համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի